Հաշվետվություն 03.06-27.06

Հունիս ամիսը սաների համար ամառվա հետաքրքիր ու սպասվածն է: Մեկնարկն տվեցինք՝ ծննդյան ծեսով: Մեր սաները շատ են սիրում երգել,ջրում խաղեր խաղալ: ՈՒնեցանք « Բարև ջուր» նախագիծ: Նաև ներկայացանք «Հակաբացիլ Կոմիտասով »,մեր լողափում պատրաստեցինք կավից հարսանեկան տարոսիկներ, մեր գյուտարարների հետ միասին ստեղծեցինք ինքնաշեն խաղալիք, շտապեցինք լողափ ուրախ դիմավորեցինք առավոտը, մարզվեցինք գործածեցինք խաղալիքը: Սաների սիրելի զբաղմունքներից է նաև այլընտրանքային նկարչությունը, այս անգամ իրականացրեցինք մեր ծովափնյա քարերով: Մշտական բնույթ է դարձել լողափում նախաճաշելը, սաները ախորժակով ու նշեմ՝ հյուրասիրությամբ,հաճույքով են նախաճաշում: Շարունական բնութ է կրում մեզ մոտ նախավարժանքը, առողջ ապրելակերպի գրավականն է,սաները ակտիվ մասնակցում են:

Առավոտյան մասնակցում ենք ընդհանուր պարապունքներին, սաները ոգևորվում են և իրենց մեծ են զգում, բակում խաղացինք ու երգեր երգեցինք:

Տեխնոլոգիական աշխատանք

Այլընտրանքային նկարչություն

Խոհանոց-տեխնոլոգիա,միասին, բակում մեր պտղատու ծառերից մրգեր քաղեցինք ու մրգային աղցան պատրաստեցինք:

կատաիեցինք լողափում՝ գունավոր թղթերով և ծովափնյա քարերով,այնուհետև քարերի վրա նստած թղթին փոխանցեցին մտքի եկածը: Վերադարձանք խումբ և պատրաստեցինք հարսանեկան գաթա, մասակցեցինք ծիսակ հարսանիքին, պատրաստեցինք նաև բալի կոմպոտ, և բալի չիր:

Սաների հետ լողափում շուրջպար բռնեցինք « Բուլուլ» պարը պարեցինք, երգեց, կազմակերպեցինք փոքրիկների հետ արտասանության ֆլեշմոբ

Լողափնյա ստուգատես 24.06-27.06

Ամառվա այս տապին մեզ է օգնության գալիս մեր լողափը: Սաները մեծ ոգևորությամբ շտապում են մանկապարտեզ, հագնում իրենց լողազգեստը ու վազում լողափ:Լողավազանի մեջ իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: Երգում ու պարում, մարզվում ու խաղով ենք անցկացնում մեր առավոտյան ժամերը:

Մեր նոր լողափի մեկնարկը

Հարավի լողափի երգչախումբը

Գնացքը ջրում

 

 

 

 

Մեր բակը.Ընտանեկան նախագիծ

20190629_1546403747667167607652186.jpg20190629_1546438435884382206875391.jpg20190629_1551368692258684912897184.jpgԻմ նոր, փոքրիկ, բայց շատ սիրելի պուրակը: Խնամում ենք ամեն օր, իմ երեխաների՝ Ալենի ու Գայանեի հետ մասնակցեցին նաև Անդրանիկի 76 շենքի բնակիչները, հատկապես՛ փոքրերը: Ջանասիրաբար ջրում ու պահպանում ենքմեր համատեղ կատարած աշխատանքը:https://youtu.be/uR0jmGloZPw