Բարձունքի հաղթահարում

Նախագծի հեղինակ՝ Սոնա Նակաշյան

Օգնական՝ Լիլիթ Հովհաննիսյան

Հարավային դպրոց-պարտեզ նախակրթարան
Մասնակիցներ՝ 2ից – 4տարեկաններ
Ճամփորդության վայր` Մարզահամերգային համալիրի հարակից այգի
Ճամփորդության օրը՝ 30.09.2019
«Բարձունքի հաղթահարում» նախագիծը իրականացվում է ամբողջ կրթահամալիրում նախակրթարանից սկսած

Այն սաների ուսումնական գործունեության բաղկացուցիչն է, որի ընթացքում նրանք հետազոտում, ուսումնասիրում, բացահայտում են շատ «ինչուների» պատասխաններ ։

  • Նպատակ և խնդիր

Հայրենաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով
Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ ինչպես հագնվել, ինչ վերցնել, օգնել ընկերոջը, քայլել արահետով։
Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
Բարձունք հաղթահարելու կարողության զարգացում
նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝ պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար:
Սովորողների ֆիզիկական զարգացում
Նախագծի իրականացման նկարագրություն
Զրուցել ենք ինչպիսի հագուստ պետք է հագնենք /սպորտային, հարմար հագուստ ու կոշիկներ, արևապաշտպան գլխարկ/։
Վերցնելու ենք չփչացող ուտելիք և ոչ գազավորված ըմպելիք, հեծանիվ
Տեղում հանրօգուտ աշխատանք ենք իրականացնելու
Կկազմակերպենք հեծանվաշքերթ
Խաղալու ենք ազգային խաղեր «Բարի լույս», «Պուտ-պուտ», «Խաշիլ փափա», «Մամի, մամի խաղողը հասել է…» խաղեր

Նախապես կվերցնենք թղթեր, գուաշ, վրձին և կնկարենք աշուն

Գնալու ենք երգելով, մեր սովորած ոտանավորներ, ճվիկներ ասելով
Կհաշվենք քանի աղջիկ, քանի տղա կգնա ճամփորդության, ավտոբուսում քանի նստատեղ կա և այլն:
Մեր սննդի մնացորդները կհավաքենք։

Արդյունքը թվային ֆոտոխցիկով կնկարահանենք և կտեղադրենք բլոգում և ենթակայքում: