Հոկտեմբեր ամսվա աշխատանքային գործունեություն01.10-31.10.2019

  • 8:45-9:30 —Առավոտյան ծես.Ընդունելություն.
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային լաողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն…
  • Կոմիտասյան օրեր`
  • Երգեր՝ . հացթխիկի, թթուդրիկի երգեր …
  • Հեքիաթ-ներկայացում.Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը», Ջանի Ռոդարի՝« Սակալա պակալա »
  • Խնկոյանական շարք`…
  • Աղայանական շարք՝ «Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ»:
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ`…
  • Բակային խաղեր`….

Հոկտեմբեր ամսվա աշխատանքային գործունեություն, նախագծեր և սեմինարներ:

Նախագծեր`

Դաստիարակների լաբորատորիա

30.09֊ 4.10

Երկուշաբթի՝

Կոմիտասյան երգերի ուսուցում, պատրատվում ենք կոմիտասյան օրերին։

Երեքշաբթի

Բակային խաղեր, խաղալու ենք մեր բակում՝ գնդակ, ռեզին, պարան

Չորեքշաբթի՝

Սովորելու ենք Խնկոյանական շարք

Հինգշաբթի՝

Մարզատոն

ՈՒրբաթ՝

Շրջակա միջավայրի մաքրություն

Ցանելու ենք կիվիի սերմ
07.10 ֊ 11.10

Երկուշաբթի՝

Խաղողի ծես

Երեքշաբթի՝

Առաջին դասարանի հյուրընկալություն

Չորեքշաբթի՝
Կմիտասյան 150

Հինգշաբթի՝

  • Ճամփորդութուն դեպի` Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, բեմադրություն` 《Ոսկե ճուտիկը》

ՈՒրբաթ՝
Սաները պատմում են՝ Հովհաննես Թումանյանի《Ծիտը》հեքիաթը
14.10 ֊ 18.10

Երկուշաբթի՝

Երգուսուցում, Գունդ անեմ,, , ,,Ջաղացս մանի֊մանի,, ,,,Հինգ էծ ունեմ,,

Երեքշաբթի՝

Գնալու ենք լավաշ թխելու՝ լավաշի արտադրամասում

Չրեքշաբթի՝

Ազգային խաղիկներ

Հինգշաբթի՝

Ինքնաշեն խաղալիքի ստեղծում

ՈՒրբաթ՝

  • Ջանի Ռոդարի՝« Սակալա պակալա»

հեքիաթ

22.10_26.10

Երկուշաբթի

Ես կա նարողանում եմ նախագիծ

Երեքշաբթի

Բնագիտական գործունեություն

Չորեքշաբթի

Տեխնոլոգիական աշխատանք

Հինգշաբթի

Այլընտրանքային աշխատանք

Ուրբաթ

Թթուդրիկի ծես
28.10 ֊ 01.11

Երկուշաբթի

Հետևելու և չափելու ենք մեր ցանած դդմի սերմի ծիլերին

Երեքշաբթի

Խաղի միջոցով կատարում ենք վարժություններ

Չորեքշաբթի

Ճվիկներ, խինդ, ուրախ խաղ

Հինգշաբթի

Մատիկներով նկարչություն, ստանալու ենք պատկերներ

Որբաթ

Երգերի, բանաստեղծությունների, հեքիաթների տեղատարափ

Աշխատանքային գործունեության հաշվետվություն 02.09-30.09

Բարի երթ նոր ուսումնական տարի: ՈՒսումնական տարին սկսեցինք խինդ ու ծիծաղով երգ ու պարով, որին մասնակից եղան սաների մայրերը: Սեպտեմբերի երկուսն մեզ համար ոչ միայն ուսումնական տարվա մեկնարկ էր, այլ նաև մեր խմբի փոքրիկ, խենթուկ Նորայրի ծնունդն էր: Մենք ունեինք 2-3 տարեկան ընդունվողներ, որոնց համար ստեղծել էինք՝ բարձր տրամադրություն, բարենպաստ միջավայր, լավ ու հեշտ մերվելու, ճիշտ ընկալելու իրենց համար նոր, բայց արդեն հարազատ ընտանիքը:

Դատիարակների սեմինար պարապունքները այս շաբաթ եղան առցանց, քանի որ ունեինք նոր Սեբաստացիներ, դժվար կլիներ դուրս գալ խմբասենյակից: Առցանց քննարկեցինք ամսվա մեր անելիքը, որի ժամանակ քննարկեցինք՝

աշնանային լողափը, սակայն անձրևների ու սեպտեմբերյան այս առաջիկա շաբաթն մի քիչ խանգարեց լողավազան մտնելուն, բայց մենք այս բացն կլրացնենք:

img-742a38454f850c54c35fdd2e29675402-v2893906603362241095.jpg

Քննարկեցինք՝ իմ նոր խաղալիքը , Սիլվին առավոտյան, առձակուրդից հետո, որոշել էր նոր խաղալիք բերել պարտեզ ու խաղալ իրենց հետ: Սաներն այսպես են սովորում՝ ունեցածը կիսելու, ընկերանալու ունակությունը, մի փոքր խաղալիքով կարող ես մի ամբողջ հրաշք զգացմունք արդնացնես։ Երեխաները այնքան հետաքրքրված ու հավեսով խաղացին, որ Սիլվիի մայրիկն էլ իրենց հետ միասին խաղաց ու մի պահ գնաց իր մանկության գիրկը:

Աշունն իր հմայքով եկել է ու կանչում է իր գիրկը,, մենք էլ շտապեցինք դիտարկել դեռ նոր-նոր սկսվող տերևների փոփոխությունները թե՛ ինպես՞ է չորանում, գունափոխվում, ընկնում: Շատ հարցեր, պատասխաններ, դիտարկումներ եղան:

Քննարկեցինք՝ Սեբաստացիների մուտքը. Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հարավային դպրոց-պարտեզ էր եկել՝ Ամերիկայի միացյալ նահանգներից Գոռը, որը մշտական բնակություն է հաստատելու և այլևս չի լքելու իր հայրենիքը, որը գովելի փաստ է: Գոռի համար ամեն բան և նոր էր և հարազատ, շատ շուտ ընտելացավ, սիրեց բոլորին։

70797218_743064509458279_1892162947652780032_n

Եկավ աշունը իր հմայքով, ջերմությամբ, ոգևորեց մեզ իր գույներով:Աշնանային երկրորդ շաբաթն սկսեցինք այլընտրանքային նկարչությամբ, որտեղ օգտագործեցինք միայն աշնանային գույներ:

ՈՒսուցանեցինք նոր երգ, դարձանք բզեզ, մեղու, արդնացրեցինք մեզ մարմնամարզություն կատարեցինք ու եկանք խմբասենյակ, որոշեցինք խմբասենյակի համար, թաղարների մեջ ցանել ծաղկի սերմեր:

Փոքրիկ Սեբաստացիները իրենց ձեռքերով շատ են սիրում քանդակել, աշխատեցին պլաստիլինով, իրենց պատկերացմամբ գույներ ընտրեցին և ստացան աշնանային մրգեր:

20190912_1119462331386181823545040.jpg

Այս շաբաթ էլ ունեինք ծննդյան ծես՝ մեր շատ սիրելի Միլանայի ծնունդն էր, սաների հետ միասին Միլանայի օրը տոն դարձրեցինք, երգեցինք, պարեցինք մի լավ ուրախացանք, անմոռանալի դարձրեցինք իր չորս ամյակը, մաղթանքներ հղեցինք, հյուրասիրվեցինք, հոգնեցինք, պարկեցինք քնելու:

Նաև չմոռանանք դաստիարակի օրագրի մասին, որտեղ պատմում եմ իմ համով Էլենիս մասին։

img-6fcaf82794fb896002d85ad5d5bc68a8-v1705394347037705466.jpg

Աշուն է, հիանալի եղանակ, կարճ ամառ, որը կարելի է օգտագործել՝ ծառ տնկելու, սերմ ցանելու, խմբասենյակում փոքրիկ լաբորատոր ջերմոց ունենալու համար: Անցած շաբաթ ցանեցինք ծաղկի սեմեր, այս շաբաթ էլ ստեղծելով ջերմոցային միջավայր ցանեցինք կիվիի սերմեր և կսպասենք արդյունքներն:

Ռոդարիական մարմնամարզություն և խաղ, որի ժամանակ սաները ուրախ մարզվեցին, կոփեցին իրենց մարմինը, խաղի միջոցով զարգացրեցին՝ արագ կողմնորոշվելու, հավասարակշռությունը պահելու ունակությունները նաև խաղը դեր ունեցավ՝ իրենց մարմնի մասերն ճանաչելու համար:

ՈՒնեցանք հերթական սեմինար դասեր ագարակում՝ ձիարշավարանում: Սովորեցինք թե ինչպես պետք է խնամել, կերակրել ձիերին, թամբեցինք ու սանձեցինք, շատ հաճելի է կենդանիներին մոտիկից տեսնել ու խնամել:

Քանի որ, Կոմիտասյան օրերն են մոտենում, մենք էլ պատրաստվում ենք, սովորում երգեր:

Մեր հրաշամանուկ Միլանան որոշել էր շաբաթվա մեր սովորած Աթաբեկ Խնկոյանի՝ «Մոծակի մահը» բանաստեղծությունը արտասանել:

Փոքրիկ Սեբաստացի Արիանան իր պարտեզի սաների համար նոր խաղալիք էր բերել, սիրով կիսեց իր ընկերների հետ և միասին խաղացին:

Խոշորացույցով դիտարկեցինք ցորենի հասկը, խմբասենյակում ցանեցինք ցորեն ու սպասում ենք արդյունքներին:

Իմ նոր խաղալիքը բոլորինն է:

Դաստիարակների շաբաթվա սեմինար

ՈՒսուցանեցինք ու հեքիաթ բեմադրության ներկայացում ունեցանք խմբասենյակում՝ Պապն ու շաղգամը հեքիաթը:

Սիրով Սոնա, Լիլիթ և 2-4 տարեկաններ