Աշխատանքային նախագիծ 23.09-27.09

img-742a38454f850c54c35fdd2e29675402-v2893906603362241095.jpg

8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողավազան-լողափի խնամք

9:30-10:00 -Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
10:00-10:30—Նախաճաշ
10:30-12:00-Լողափնյա գործունեություն.
12:30-13:00—Ճաշ
13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
15:30-16:00- Հետճաշիկ:
Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

  • Շաբաթվա երգեր՝

«Ջան, ջան, ջան աշուն է»

«Հոյ՜, նազան»

«Կաքավիկ»

«արևների շարք»

Հոքիաթներ՝

Խնկո Ապեր՝ «Պապն ու շաղգամը »

Բանաստեղծություններ՝

Հովհաննես Թումանյան՝ « Քամի », « Աշուն»

  • Երկուշաբթի 11:00-12:00

Խոշորացույցով դիտարկելու ենք ցորենի հասկը և ցորեն ենք ցանելու խմբասենյակում, չէ որ մոտենում են հացթխիկի օրերը:

  • Երեքշաբթի 11:00-12:00

Այլընտրանքային նկարչություն մատիկներով, մատնահետքովխխժխ

  • Չորեքշաբթի 11:00-12:00

Շրջակա միջավայրի մաքրություն, ծառատունկ

  • Հինգշաբթի 11:00-12:00

Բանաստեղծության ուսուցում

երգերի ուսուցում

ՈՒրբաթ11:00-12:00

Հոքիաթ ներկայացում «Պապն ու շաղգամը»

Աշխատանքային շաբաթվա հաշվետվություն 16.09-20.09.2019

img-6fcaf82794fb896002d85ad5d5bc68a8-v1705394347037705466.jpg

Աշուն է, հիանալի եղանակ, կարճ ամառ, որը կարելի է օգտագործել՝ ծառ տնկելու, սերմ ցանելու, խմբասենյակում փոքրիկ լաբորատոր ջերմոց ունենալու համար: Անցած շաբաթ ցանեցինք ծաղկի սեմեր, այս շաբաթ էլ ստեղծելով ջերմոցային միջավայր ցանեցինք կիվիի սերմեր և կսպասենք արդյունքներն:

Ռոդարիական  մարմնամարզություն և խաղ, որի ժամանակ սաները ուրախ մարզվեցին, կոփեցին իրենց մարմինը, խաղի միջոցով զարգացրեցին՝ արագ կողմնորոշվելու, հավասարակշռությունը պահելու ունակությունները նաև խաղը դեր ունեցավ՝ իրենց մարմնի մասերն ճանաչելու համար:

ՈՒնեցանք հերթական սեմինար դասեր ագարակում՝ ձիարշավարանում: Սովորեցինք թե ինչպես պետք է խնամել, կերակրել ձիերին, թամբեցինք ու սանձեցինք, շատ հաճելի է կենդանիներին մոտիկից տեսնել ու խնամել:

Քանի որ, Կոմիտասյան օրերն են մոտենում, մենք էլ պատրաստվում ենք, սովորում երգեր:

Մեր հրաշամանուկ Միլանան որոշել էր շաբաթվա մեր սովորած Աթաբեկ Խնկոյանի՝ «Մոծակի մահը» բանաստեղծությունը  արտասանել:

Փոքրիկ Սեբաստացի Արիանան իր պարտեզի սաների համար  նոր խաղալիք էր բերել, սիրով կիսեց իր ընկերների հետ և միասին խաղացին: