ՈՒսումնական ճամփորդություն

Հարավային դպրոց նախակրթարան։

Մասնակիցներ՝ -2 –4 տարեկաններ
Դաստիարակ՝ Սոնա Նակաշյան

Օգնական՝ Լիլիթ Հովհաննիսյան
Ճամփորդության վայր՝- Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն
Ճամփորդության օրը ՝ Հոկտեմբերի 10-ին
Նպատակ և խնդիր
Ճանաչողական, ուսումնական, հմտությունների զարգացում ուսումնական ճամփորդության միջոցով:
Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ ինչպես հագնվել, ինչ վերցնել, օգնել ընկերոջը։
Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել ճամփորդության կանոններ՝ պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել:
Նախագծի իրականացման նկարագրություն
Զրուցել ենք ինչպիսի հագուստ պետք է հագնենք /սպորտային, հարմար հագուստ ու կոշիկներ, գլխարկ/։
Վերցնելու ենք չփչացող ուտելիք և ջուր

Արդյունքը թվային ֆոտոխցիկով կնկարահանենք և կտեղադրենք բլոգում և ենթակայքում: