Մխիթար Սեբաստացու օրեր
Մասնակիցներ-2-4 տարեկաններ, ծնողներ
Ժամանակահատվածը՝նոյեմբերի 4-15
Դաստիարակ՝ Սոնա Նակաշյան, Լիլիթ Հովհաննիսյան
Խնդիրներ
- Խոսքի և մտքի զարգացում
- Ինքնուրույնութան և սեփական կարծիքի արտահայտում
- Հաշվենք ընտանիքում քանի Սեբաստացիներեր ունենք
- Այլընտրանքային նկարչության հմտություններ, կարողություներ
- Սեբաստացիների ռադիո
- բլբլանները
Նախագծի ընթացքը
- Ո՞վ է Մխիթար Սեբաստացին
- Իմ կրթահամալիրը
- Քանի՞ Սեբաստացի կա իմ ընտանիքում:
- Ինչպիսի՞ն է սեբաստացի դաստիարակը
- Դպրոց-պարտեզի լուսանկարների հավաքածու
- Հաշվել, թե յուրաքանչյուր ընտանիքում քանի սեբաստացի կա:
-
Կրթահամալիրի տոնին մենք ունենք շատ համեղ ու հետաքրքիր ծես՝ թթուդրիկ։
- Այցելելու ենք ագարակ լավաշ թխելու և համտեսելու
- Այցելելու ենք ագարակ լավաշ թխելու և համտեսելու
Թթուդրիկ
Թթուդրիկը այն ծեսերից է , որտեղ կարելի է ներառել բոլոր առարկաները թե՛ մայրենի, թե՛ մաթեմատիկա,թե՛ բնագիտություն,թե՛ թատրոն, թե՛ տեխնոլոգիա և օտար լեզու:Բանջարեղենի մասին հանելուկներ, շուտասելուկներ են հորինում։
Նկարում են բանջարեղեն ,
Նախօրոք կազմում ենք բանջարեղենների ցուցակ որով և կգնանք գնումներ, կհարցնենք կիլոգրամի արժեքը։
Բանջարեղենից տարբեր կերպարներ ենք պատրաստելու, անուններ դնելու պատմություններ հորինելու։
Անգլերեն, ռուսերեն սովորում են բանջարեղենային անուններ։
Թթու ենք դնում
Անհրաժեշտ մթերքներ` կաղամբ, ծաղկակաղամբ, լոլիկ, գազար, վարունգ, նեխուր/քարաուզ/, սև հատիկ պղպեղ, դափնու տերև, սխտոր, աղ:
Տանը` մայրիկի, տատիկի հետ թթու դնել և նկարահանել ընթացքը։
Վերջում վերը նշված աշխատանքները ֆիլմի, ձայնագրության տեսքով կտեղադրեմ բլոգում և ենթակայքում:
Լավաշթխիկ
Այցելելու ենք ագարակ, որտեղ Սեբաստացիները կտեսնեն՝ ինչպես՞ են թխում լավալը, կտեսնեն թոնիր վառելու, փայտ գցելու և նաև կփորձեն իրենց ձեռքով պատրաստել լավաշ, կհամտեսեն։
Հետաքրքիր ու ուրախ դարձնելու համար կերգենք Կոմիտասյան երգեր։