Դաստիարակի օրագիր

Սաներ միասին խաղում էին երկրաչափական մարմիններով։ Այդ մարմիններով Գայանեն պատրաստել էր տորթ, ասեմ որ շատ հետաքրքիր տորթ էր ստացվել, վրան էլ մոմ էր դրել ու սկսեց երգել՝ տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր և սաները սկսեցին ձայնակցել Գայանեին,հարցնում եմ՝ ում՞ ծնունդն եք նշում այսօր Գայանե ջան,պատասխանում է՝ Կոմիտասի ու ավելի բարձր սկսեցին երգել, ծափահարել։ Հետո տորթը կտրեցին, բաժանեցին, համտեսեցին ու ծնունդը շարունակվեց մինջև իրենց տուն գնալը։