Ձնագնդի

Հին տոմարով հայեր ամանորը նշել են հունվարի 13- ին: Մենք էլ այսօր խաղով նշեցինք։

Ձմեռն իր սպիտակ զգեստը հագաել ու եկել էր մեզ հյուր, շատ էինք ուրախացել, քանի որ վաղուց ձյունն իր հմայքով չէր զարմացրել:

Սաները խաղացին՝ ձնագնի, թավալվեցին, վազվզեցին, երգեցին:

https://m.facebook.com/story.php?story_fbid=556544801568342&id=100016384818617

Աշխատանքային նախագիծ 13.01-17.01

  • 8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն.
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— ամենօրյա գործունեություն
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ), Կոմիտաս:
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն
  • Երգեր՝ բասեն բարի, , զար զնգը, զնկլիկ, գնացեք տեսեք
  • Հեքիաթ-ներկայացում.Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը», Չարի վերջը, Սևուկ ուլիկը, Անհաղթ աքլորը
  • բանաստեղծություններ՝ Հ․ Թումանյան՝ Առաջին ձյունը, Փիսիկի գանգատը , Եղևնին, Փիսոն
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ

Երկուշաբթի 13.01

Բնագիտական փորփ գունավոր կոնֆետներով

Երեքշաբթի 14.01

Ձմեռային պարտեզ, խաղալու ենք բակային խաղեր

Չորեքշաբթի 15.01

Բնագիտական փորձ ձյան և գունավոր ներկերով

Այլընտրանքային նկարչություն

Հինգշաբթի 16.01

Նշելու ենք մեր Արփիի ծննդյան ծեսը

ՈՒրբաթ

Բակային խաղեր, մարզատոն