Օրը՝ 28 Հունվարի, 2020
Մերին գնուն է դդում
Կերակրացանկ
Ղափամա. Ծիսական նախագիծ
Ժամկետը՝
Վայրը՝Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հարավային դպրողց-պարտեզ
Նպատակը՝ տեղեկությունների հավաքագրում ծեսի մասին, լուսաբանում, տարածում։
Ընթացքը՝ վարում ենք հարցազրույց ղափամայի և Ղափամայի ծեսի մասին ծնողների, բարեկամնների, տատիկ — պապիկների հետ, ձայնագրում և սղագրում։
Արդյունքը՝ ձայնագրությունները՝ ռադիոնյութի տեսքով, և սղագրումները կհրապարակվեն բլոգներում՝ դաստիարակի օրագիր բաժնում։
Աշխատանքային նախագիծ. 29.01֊01.02
- 8:45-9:30 —Առավոտյան ծես.Ընդունելություն
- Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:
- Սաներն ինքնուրույն են
- զգեստափոխվում:Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփվածաղբը, հետևում են բույսերի աճին:
- 9:30-10:00—Ռոդարիական ուրախմարմնամարզությանը միանում ենկոմիտասյան երգն ու պարը:Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
- Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
- 10:00-10:30—Նախաճաշ
- 11:00-12:00— Աշնանային պարտեզ
- 12:30-13:00—Ճաշ
- 15:30-16:00-Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել
Չորեքշաբթի 29.01
Նշելու ենք Սիլվիի ծննդյան ծեսը
Դդմի հետազոտում, համտես
Հինգշաբթի 30.01
Դդմի սերմնացան, հետևելու ենք նրանց աճին։
Ստանալու ենք դդմից հյութ
Ուրբաթ 31.01
Խաղալու ենք դդումով, գովերքելու ենք, ճվիկներ, ասիկներ, երգ պար։
Շաբաթ 01.02
Եփելու ենք անուշաբույր Ղափամա
Շաբաթվա երգեր՝
《Այլի հո》,արևների շարք, 《ղափամա》, փայտե ձիուկ,《 կոտուկես》
Շաբաթվա բանաստողծություններ՝
Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:
Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:
Կատու
Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:
Շաբաթվա երգեր, ասիկներ, ճվիկներ
Գովք
— Գովենք, գովենք, ու՞մ գովենք:
— Դդումին գովենք:
Գովենք, գովենք, ում գովենք,
Ջան, դդում, ջան, ջան,
Դդումի համը գովենք,
Ջան, դդում, ջան, ջան:
Դդում նստե ծառի տակ,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Չամչին առե թևի տակ,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:
Ղափաման
Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեղրը մեջը ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Յուղը մեջը ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեջը չամիչ, ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեջը բրինձ, ղափամա:
Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Ջա՜ն, հեյ ջան, հեյ ջան, հեյ ջան:
Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Հեյ, ջան, ջան, ղափամա,
Ուտողը ոնց դիմանա, ջա՜ն։
Դդում, դդում, մոտ արի,
Տես քե ինչեր ենք բերել,
Չիր ու չամիչ ենք բերել,
Յուղ ու մեղր ենք բերել,
Թե երգ կասես՝ բրինձ էլ կտանք,
Թե չես ասի՝ շան ու գիլի փա՜յ կանենք:
Դմբլ-դմբլ դափ-դդում
Դափ-դդում, դափ դդում,
Դմբլ-դմբլ, դափ-դդում:
Համով հոտով մեծ դդում,
Դմբլ-դմբլ, դափ- դդում,
Մեջդ դատարկ դափ- դդում,
Դմբլ-դմբլ, դափ- դդում:
Դափ-դդում, դափ դդում,
Դմբլ-դմբլ, դափ- դդում:
Դդումն եկավ կուզեկուզ,
Դմբլ-դմբլ, դափ- դդում,
Վիզը ծուռտիկ, փորը դուրս,
Դմբլ-դմբլ, դափ- դդում:
Դափ-դդում, դափ դդում,
Դմբլ-դմբլ, դափ- դդում:
Հունվար ամսվա հաշվետվություն
Տոներից հետո սաները կարոտած ու ուրախ եկան պարտեզ: Մեկը մյուսին պատմում էր իր ամանորյա նվերների մասին:
Մկրտչյան Էլենի ամանորյա նվերները
Նակաշյան Գայանեի ամանորյա նվերները
Էվոյան Արփիի ամանորյա նվերները
ԵՎ, որպես առողջ ապրելակերպի կողմնակից,ինչպես միշտ առավոտը սկսեցինք ուրախ մարմնամարզությամբ:
Հին տոմարով հայեր ամանորը նշել են հունվարի 13- ին: Մենք էլ այսօր խաղով նշեցինք։
Ձմեռն իր սպիտակ զգեստը հագաել ու եկել էր մեզ հյուր, շատ էինք ուրախացել, քանի որ վաղուց ձյունն իր հմայքով չէր զարմացրել:
Սաները խաղացին՝ ձնագնի, թավալվեցին, վազվզեցին, երգեցին:
Ձմեռը մեզ անակնկալ նվեր մատուցեց՝ ձյուն: Ձնառատ օր, մարզատոն Հարավում, սաները բակում և խաղացին և մարզվեցցին, կոփեցին իրենց մարմինները:Ձյան հետ խաղալիս նաև ամրանում ու հանգստանում է նյարդային համակարը:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն համալրվեց դաստիարակների «Նռանե »պարային խումբով: Մի քանի պարային սեմինարներից հետո ելույթ ունեցանք մարմարյա դահլիճում:
Սաները խմբում իրականացրեցին դդմախաղ, որտեղ օգտագործեցին տարբեր մարզական հնարքներ:Դդումով չոչ խաղացին, դդումները ձիուկներ դարձան ու մի լավ ուրախացանք:
Ձյունը օգտագործեցինք որպեսբնագիտական փորձկատարելու միջոց, բակից ձյուն բերեցինք, գուաշով երանգավորեցինք ու շապիկի վրա պատկերներ դաջեցինք:
Հետազոտեցինք և համտեսեցինք
Դդումների հետազոտումից հետո, ցանեցինք և հետևելու ենք նրա աճին: Դդմագովք, դդմաֆոտոշարք
Բնաագիտական փորձ կատարեցինք չամիչով, ջերմուկի և ջրի միջոցով, չամիչները դաևձան պարող չամիչներ:
Հետազոտեցիք դդումներին, նրանց տարբերությունները, ցանեցինք դդմի սերմեր և կհետևենք նրաց աճին:
Բնագիտական փորձ կատարեցինք գունավոր կոնֆետներով, արդյունքում ստացանք՝ ծիածան:
Կատարեցինք այլընտրանքային նկարչություն՝ լավաշի և մուրաբաների միջոցով:
Պատրաստեցինք ղափամա
Ձմռան շնչով Արփիի ծննդյան ծեսը անցկացրեցինք:
Բաղդասարյան Ալիսայի ծննդյան ծեսը
Հայրապետյան Սիլվիի ծննդյան ծեսը:
Ընտանական նախագիծ՝
Ալեքսանյան Մերին Գնեց դդում, որով և եփեցինք ղափաման:
Ռադիոբլբլան, հեքիաթ վերլուծություն՝ Հ. Թումանյան《Ծիտը》, սաները արտասանեցին ու պատմեցին հեքիաթը։ Բլբլան Եվանարտասանում է:
«Ղափամա» ծիսական նախագիծի շրջանակներում ծնողների մասնակցություը շատ գովելի է ու շնորհակալ ենք համագործակցման համար: