Ձնառատ օր, մարզատոն Հարավում, սաները բակում և խաղացին և մարզվեցցին, կոփեցին իրենց մարմինները: Ձյան հետ խաղալիս նաև ամրանում ու հանգստանում է նյարդային համակարը:
Օրը՝ 20 Հունվարի, 2020
Աշխատանքային նախագիծ՝ 20.01_24.01
-
Ճաշացանկ
Երկուշաբթի հունվարի 20Նախաճաշ
- միրգ`խնձոր, բանան
- պանիր, հաց, թխվածքաբլիթ
- թեյ, ջեմ, կարագ
Ճաշ
- գազար
- հավով բրնձով ապուր
- հաց, պանիր
Հետճաշիկ
- թթվասեր, մածուն
- վերմիշիլով փլավ
- հաց, շոկոլադ
Երեքշաբթի հունվարի 21
Նախաճաշ
- Միրգ՝ բանան, խնձոր
- կարագ, ձու, թեյ
- հաց, պանիր
Ճաշ
- կաղամբ
- մսով ոսպով ապուր
- հաց, պանիր
Հետճաշիկ
- աղցան
- հաց,
- կարտոֆիլի պյուրե
Չորեքշաբթի հունվարի 22
Նախաճաշ
- միրգ՝ խնձոր, բանան
- հաց, պանիր
- կաթնով
Ճաշ
- աղցան, թթվասեր
- հնդկաձավարով փլավ
- հաց
Հետճաշիկ
- մածուն
- Թխվածքաբլիթ Զեբրա
- հաց, պանիր, ջեմ
Հինգշաբթի՝ հունվարի 23
Նախաճաշ՝
- միրգ՝ բանան , խնձոր
- կաթնաշոռով , թթվասեր
- պանիր,հաց,թեյ
Ճաշ՝
- աղցան, մածուն
- վերմիշիլով փլավ
- հաց
Հետճաշիկ՝
- շոկոլադ
- սպաս
- հաց, պանիր
Ուրբաթ՝ հունվարի 24
Նախաճաշ՝
- միրգ` խնձոր, նարինջ
- բրնձով շիլա
- հաց, պանիր
Ճաշ՝
- գազար
- մսով ոսպով ապուր
- հաց, պանիր
Հետճաշիկ՝
- հաց, հալվա
- Կոմպոտ
- Կաթնաշոռով գաթա
- 8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն.
- Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
- 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…: - 10:00-10:30—Նախաճաշ
- 11:00-12:00— ամենօրյա գործունեություն
- 12:30-13:00—Ճաշ
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ), Կոմիտաս:
- 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:
- Բնագիտական գործունեություն…
- Տեխնոլոգիա…
- Այլընտրանքային նկարչություն
- Երգեր՝ բասեն բարի, , զար զնգը, զնկլիկ, գնացեք տեսեք
- Հեքիաթ-ներկայացում.Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը», Չարի վերջը, Սևուկ ուլիկը, Անհաղթ աքլորը
- բանաստեղծություններ՝ Հ․ Թումանյան՝ Առաջին ձյունը, Փիսիկի գանգատը , Եղևնին, Փիսոն
- Ճվիկներ`…
- Ազգային խաղիկներ
Երկուշաբթի 20.01
Ռադիոբլբլան, պատմում ենք՝ 《Ծիտը》հեքիաթը, վերլուծում։
Երեքշաբթի 21.01
Բնագիտական փորձ《Հրաբուխ》, քացախի և սոդայի միջոցով։
Չորեքշաբթի 22.01
Դդմագլոր, գլուխկոնծի, մարզատոն դդումով։
Հինգշաբթի 23.01
Բնագիտական փորձ՝ փուչիկով և հյութի
ձողիկով։
Ուրբաթ 24.01
Երգի ուսուցում, ռադիոբլբլան
Շաբաթվա հեքիաթներ՝ Հ. Թումանյան《Ծիտը》
Բանաստեղծություններ՝
Ա. Խնկոյան《Մեղուն》
Պզան, պզան, պզպզան,
Պստիկ մեղու տզտզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան, սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս։
Ձմեռ
Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։
Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։
Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։
Պապն ու շաղգամը
(թարգմանություն ռուսերենից)
Դռան առաջ մի անգամ
Պապը ցանեց մի շաղգամ։
Շաղգամն աճեց, մեծացավ,
Պապը տեսավ, զարմացավ։
Պապը քաշեց, քաշքշեց,
Շաղգամը հողից չհանեց։
Պապը կանչեց տատիկին։
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից չհանեցին։
Տատը կանչեց թոռնիկին։
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից չհանեցին։
Թոռը կանչեց շնիկին։
Շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից չհանեցին։
Շունը կանչեց փիսոյին։
Փիսոն՝ շնից,
Շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից չհանեցին։
Փիսոն կանչեց մկնիկին.
Մուկը՝ փիսոյից,
Փիսոն՝ շնից,
Շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Որ քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից հանեցին։