Մայիս ամսվա ամփոփում

«Մխիրթար Սեբաստացի» կրթահամալիրը մայիս ամիսը մեկնարկեց «Մայիսյան ամենամյա 15-րդ հավաք» և «Համբարձման ծես» նախագծերով:

Իրականացնելով հեռավար ուսուցում՝ սաները գտնվում են մշտական ուսուցողական, խաղային գործընթացի մեջ։ Սովորում են կազմակերպել իրենց առօրյան, դառնում են ինքնուրույն և ներկայանում են որպես ընտանեկան նախագծերի հեղինակներ։ Մայիսյան ստեղծագործական առաջին աշխատանքային շաբաթը ճանապարհ բացեց նոր նախաձեռնությունների, ձեռքբերումների, ընտանեկան նոր նախագծերի իրականացման:

Սակայն պարետի որոշմամբ՝ մայիսի 20-ից թույլատրվեց մանկապարտեզների գործունեությունը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը վերաբացման աշխատանքները սկսեց դեռ մայիսի 16-ից և արտակարգ դրության կանոնները պահպանելով՝ իրականացրեց ախտահանման և սանիտարահիգենիկ աշխատանքներ։ Ստեղծվեց նախակրթարանում սաների ընդունման կարգը։
Նախակրթարանը մայիսի 18-ին անցավ արտակարգ ռեժիմով աշխատանքի, յուրաքանչյուր աշխատակից և սան անցավ ջերմաչափում։ Պահպանելով հեռավորություն (1,5մ),  իրականացնելով ախտահանման աշխատանքներ՝ սաները մուտք գործեցին խմբասենյակ։
Շաբաթվա ընթացքում Առկա և առցանց ուսուցման իրականացված աշխատանքներ՝

04.05.-08.05.2020թ. Օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում

18.05-23.05.2020թ. Օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփոմ

25.05-27.05.2020թ. Օրվա լուսաբանում և շաբաթվա  ամփոփում։

Դաստիարակ՝ Լիլիթ Հովհաննիսյանի մայիս ամսվա հաշվետու պատումը։
ՈՒնենք խմբում 20 սան,
առկա ուսուցմանը մասնակցել է 6 սան,
առցանց ուսուցմանը մասնակցել է 12 սան, երկու սան արձակուրդում է  գտնվում։

25.05.-27.05 շաբաթվա աշխատանքային ամփոփում

Ամեն աշխատանքային օր պահպանելով հիգիենայի ( հեռավորության, ջերմաչափման, ախտահանման ) բոլոր կանոնները՝ շաբաթվա ընթացքում իրականացվեցին հետևյալ նախագծերը՝

Բլբլան TV-Հարավային դպրոց-պարտեզի սաները պատմեցին տանը մնալու, առցանց ուսուցման, իրենց առօրյայի, պարտեզի ու տան առավելությունների մասին։

Զբոսանք, խաղ բակում- Առավոտյան նախաճաշից հետո, սաները դուրս եկան բակ, զբոսնեցին, խաղացին, և վերադաիձան խմբասենյան։

«Համբարձման ծես» Հարավային դպրոց-պարտեզը իրականացրեց Համբարձման ծես, երաժշտության ուսուցչուհու՝ ը. Ջուլիի մասնակցությամբ։

«Բարձունքի հաղթահարում»- Հարավի 2-4տարեկանները իրականացրեցին «Բարձունքի հաղթահարում» նախագիծ։

Շաբաթվա ընտանեկան առցանց ուսուցման մասնակիցներ՝

Մկրտչան Էլեն

Քոչարյան Նատալի

Հայրապետյան Սիլվի

Դաստիարակ՝ Լիլիթ Հովհաննիսյան, շաբաթվա ամփոփում։

«Համբարձման ծես» Նախագիծ

Մասնակիցներ ՝ 2-5 տարեկաններ

Ընթացք ՝

  • Ուսումնասիրել Համբարձման տոնը .
  • Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ ,
  • տեսանկարահանել
  • Լուսաբանել՝ Հարավային դպրոց պարտեզի կայքում, բլոգում, սոցցանցերում։

Ժամանակցույց ՝

  • ծեսից մեկ ամիս առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները,
  • ծեսն իրագործվում է Համբարձման նախորդ՝ չորեքշաբթի և հաջորդ՝ հինգշաբթի օրերին:

Արդյունքում ՝

սաները կիմանան՝

  • ազգային ծեսերը
  • ազգային սովորույթները
  • ազգային ավանդական պարերը
  • հայկական ազգային, ծիսական երգերը, պարերգերը
  • ծիսական կերպարները
  • ծիսական պարագաները

Անհրաժեշտ փաթեթներ ՝

  1. Համբարձման ծիսական երգեր
  2. Համբարձման տոնը «Տոնացույց» ժողովրդական թատրոնում