
Հունիսի 1-5-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանները կգործեն հետևյալ աշխատակարգով։Խմբերի քանակը՝ մինչև 10 սան, խմբում աշխատելու է երկու դաստիարակ։
Դաստիարակների բլոգներում առկա են մեկ շաբաթվա աշխատանքային պլանը, ճաշացանկը, շարունակում ենք աշխատել նաև ընտանեկան առցանց ծրագրերով։
Դաստիարակներից մեկը 8։45 սկսում է ջերմաչափումը, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում և մտնում խմբասենյակ։ Տվյալները լրացվում են էլմատյանում։
Դաստիարակն օդափոխում է խմբասենյակը և ախտահանում բռնակները, սանհանգույցը, խոհանոցը…
9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։
Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ապա սանին ուղեկցում է խմբասենյակ։
Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։
Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
Քնի ժամին ախտահանվում է հարթակը, և 1.5 մետր հեռավորության վրա բացվում են անկողինները։
Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։
Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։
Զբոսանքի ժամանակ կողմնակի մարդկանց մոտենալն արգելվում է։
Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։
Սանի ճանապարհում
Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
08։45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողավազան-լողափի խնամք
9:30-10:00 -Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
10:00-10:30—Նախաճաշ
10:30-12:00-Լողափնյա գործունեություն.
12:30-13:00—Ճաշ
13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
15:30-16:00- Հետճաշիկ:
Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
01.06.2020-Երկուշաբթի
Սպունգանկարչություն բակում.
Սպունգանկարչություն բակում.
Երեխաներին հետաքրքիր է այլընտրանքային նկարչությունը, և այս անգամ կնկարեն սպունգով, նախօրոք սպունգը կկտրատեն իրենց հարմար չափերի, կթաթախեն տարբեր գույների գուաշների մեջ, ու սպիտակ թղթերի վրա կստանան պատկերներ։
02.06.2020-Երեքշաբթի
- Քանդակագործություն կավով. Կավագործությունը հանգստացնում է նյարդային համակարգը, զարգացնում է մոտորիկան, և ձևավորում ճաշակ։
Սաները կավով կքանդակեն՝ կենդանիներ, հեքիաթի հերոսներ։
03.06.2020-Չորեքշաբթի
- Համեղ խոհանոց
- Ծիսական երգերի ուսուցում
04.06.2020-Հինգշաբթի
- Շրջակա միջավայրի միջազգային օր. հակաբացիլ-հակավարակ շրջակա միջավայր։ Պաշտպանված երեխա՝ շարունակ խնամվող բաց միջավայրում, շրջակա միջավայրի մաքրության պահպանում։
05.06.2020-ՈՒրբաթ
- Փորձում ենք՝
- ջրի համը
- ջրի գույնը
Երգեր՝
«Կաքավիկ», «Հինգ էծ ունեմ», «Արև, արև, ե՛կ, ե՛կ »,«Կոտ ու կես»
Բանաստեղծություն՝ Ղ. Աղայան «Ծիտն ու բազեն», «Բզեզ»
Հ. Թումանյան՝ «Ծույլ աղջիկը», «Արտուտիկ»
Հեքրաթ- ներկայացում. Ջ. Ռեդարի «Թափանցիկ Ջակոմոն»
Ծիսական երգեր,խաղեր, պարերգեր, հաշվերգեր
- Անձրևաբեր ծիսական երգեր
- Զըպիկ, զըպիկ
- Անձրև եկավ
- Վարդավառի խաղերից՝ Կլոր պար
- Վարդավառի ծիսական երգեր, խաղիկներ, բանաստեղծություններ .
- Վարդավառ է
- Սոնա յար
- Պուպլատիկինն էկեր է
- Ազգային պարերգեր. «Հոպ, թռի», «Մանդրիկ թփիկ ըռեհան», «Կռունկ ջան, արի, արի», «Վեր, հա վեր, վեր», «Փափուռի»
- Վարդավառի ծեսին կատարվող երգեր, պարերգեր