Սանի ընդունման կարգ

Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարանում իրականացվում և պահպանվում են այն բոլոր կանոնները, որոնք ընդունվել են պարետի կողմից։

  • Վերաբացվելուց մեկ օր առաջ ամբողջ խմբասենյակը (սանհանգույցը, բեմը, խոհանոցը, սպասքը, պատերը, պատուհանները, հատակը, սեղանները, աթոռները, պահարանները) ախտահանվել են հատուկ ախտահանիչ հեղուկներով (վերոնշյալ ախտահանումները իրականացվելու են ամեն աշխատանքային օրվա ընթացքում)։

 

 

  • Առաջին հերթին պարտեզ մուտք գործելուց առաջ պահակը բակում յուրաքանչյուր աշխատակցի ջերմաչափում է, որից հետո նոր թույլատրվում է մուտք գործել նախակրթարան, այնուհետև ջերմաչափում կատարում է դպրոցի օրվա հերթապահը, գրանցում թերթիկում, նաև իրականացվում են ձեռքերի ախտահանման աշխատանքներ, աշխատողները կրում են մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, բախիլներ, հագնում դիմակ, նոր անցնում խմբասենյակ։ Դաստիարակի ջերմաչափման և ախտահանման աշխատանքները կատարվում է նաև տուն գնալիս։

 

Դպրոց-պարտեզը աշխատում է արտակարգ իրավիճակին և կանոններին համապատասխան։

 

  • Սաներին և ծնողներին, դիմավորում ենք մուտքի դռան մոտ,

ջերմաչափում կատարելուց հետո ցուցանիշը գրանցում թերթիկում և օնլայն մատյանում։

  • Ախտահանիչ լուծույթով ձեռքերի ախտահանման աշխատանքներ կատարելուց հետո նոր սանը մուտք է գործում խմբասենյակ առանց ծնողի ուղեկցման։
  • Սանն ինքնուրույն հանում է կոշիկները, հագնում հողաթափ, հոսող ջրի տակ լվացվում օճառով, չորացնելուց հետո ձեռքերը մշակում ախտահանիչ հեղուկով։
  • Դաստիարակը ձեռքերը լվանալուց, ձեռքերը ախտահանիչ լուծույթով ախտահանելուց հետո հագնում է մեկանգամյա օգտագործման ձեռնոց, դնում դիմակ, հագնում է բախիլ և խոհանոցից բերում է առավոտյան նախաճաշը հատուկ փակ կաթսաներով, տարաներով։
  • Սաները մշտապես գտնվում են սանիտարահիգիենիկ հսկողության տակ՝ պահպանելով հեռավորությունը (1.5 մ. ) և հիգիենայի կանոնները, նստում են սեղանի շուրջ՝ նախաճաշելու, ճաշելու և հետճաշիկի։
  • Սանհանգույցից օգտվելիս պահպանում են պահանջվող հեռավորություն, անմիջապես լվացվում են օճառով, տաք, հոսող ջրի տակ, հետո ախտահանում ախտահանիչ լուծույթով, յուրաքանչյուր երեխայից հետո զուգարանակոնքը, լվացարանը, բռնակները, ծորակը ախտահանվում են։

 

  • Անկողնային պարագաները ամեն օր փոխվելու է նորերով, քնի ծեսից առաջ ձեռքերը լվանում են օճառով տաք, հոսող ջրի տակ, չորացնելուց հետո ախտահանում ախտահանիչ լուծույթով։

 

  • Հաճախակի օդափոխում ենք խմբասենյակը, և օրվա մեծ մասը անցկացնում բակում, ճաշում բակում։
  • Օտար մարդկանց չի թույլատրվում սաներին մոտենալ։

Ալիսայի մայր՝ Սուսաննա Բաղդասարյան. մայրիկի օրագիր

Խմբագրված է մայրիկի կողմից։

Ալիսան ասում է.
-մայրիկ ե՞րբ պետք է կորոնավիրուսը ավարտվի ,որ գնանք մանկապարտեզ ես իմ ընկերներին շատ եմ կարոտել,ու ընկեր Լիլիթին ու ընկեր Սոնային։
Մամ կլինի ընկեր Սոնային ընկեր Լիլիթին,Մոնոյին,Գայուշին,Նորայրին,Գոռին,մեծ Սառային,փոքր Սառային,Այդային,Սիլվիկին,պուճուր Նատուշիկին հարավիրենք տատիկիս տուն թութ ուտելու։Մենք շորը կբռնենք դու թափ կտաս։Հետո կնստենք նստարանին հավեսով կուտենք,համել ցոգոլ կուտենք։

received_5241649416089676393133055572967647.jpeg

Լիլիթ Ասատրյան. մայրիկի օրագիր

Խմբագրված է մայրիկի կողմից:
Արդեն երկար ժամանակ է, ինչ մեր զբաղվելու տարբերակները գտնում ենք առցանց
դասընթացների նախագծերում։
Շատ հաճելի է աշխատել ընկեր Սոնայի և ընկեր Լիլիթի հետ։ Ամեն անգամ մի նոր բան ենք սովորում երեխաների հետ նրանց նախագծերի շնորհիվ։Արիանան ոգևորվում է, հենց ասում եմ, որ պիտի նյութ պատրաստենք։ Չնայած փոքր լինելուն և ոչ երկար ժամանակ մանկապարտեզ հաճախելուն շատ հաճախ է հիշում իր դաստիարակներին և կարոտում նրանց։

Շարունակել կարդալ

Առցանց ընտանեկան ջերմոց- լաբորատորիա, զբոսանք բակում, Բնագիտական փորձեր

Սաները ներկայացնում են ընտանեկան ջերմոց-լաբորատոր աշխատանքներ, որտեղ ջերմոցային մշակումներ են իրականացնում, ջրում, խնամում  շրջակա միջավայրը, և բնագիտական փորձեր:

Շարունակել կարդալ

Մայիսյան 15-րդ հավաք

Այսօր Microsoft teams հարթակում մասնակցեցի մայիսյան հավաքի կրթահամալիրային կլոր սեղան-քննարկումներին, որի համակարգողներն էին՝ Նելի Արղունթյանը, Լիլիթ Սահակյանը և Էլյա Գրիգորյանը:

Շարունակել կարդալ