Առցանց աշխատանքային նախագիծ (01.06-05.06)

Հեռավար-առցանց ընտանեկան ուսումնական նախագիծ

Ամառային պարտեզ-հունիս

Անվանումը` Անտիվիրուս Կոմիտաս

Նախատեսված է՝ 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց—պարտեզի 2-4 տարեկաններ, ծնողներ, տատիկ֊պապիկներ։

Իրականացման տևողությունը՝ 01.06-05.06(մեկ շաբաթ)

Նպատակը՝

Իրականացնել հեռավար առցանց կրթություն, հետաքրքիր դարձնել երեխաների տանըմնալու մեկշաբաթյա առօրյան, ամրապնդել պարտեզ֊ընտանիք կապը։ Զարգացնել երեխայիերևակայությունը և տրամադրությունը։

Խնդիրներ՝

Իրականացնում ենք առցանց կրթություն։ Ծնողը դառնում է պարտեզիկներիգործունեությունների անմիջական մասնակից։ Ընտանիքը դառնում է մեդիա միջավայր։

Ընթացքը՝

Շաբաթվա ընթացքում ծնողները սաների հետ իրականացնում են տրված նախագծերը՝տեսանկարահանում ընթացքը՝ ներկայացնում ֆիլմի տեսքով, որը հրապարակվում էբլոգներում։

Նախագծի ընթացքում նախատեսվում է իրականացնել՝

Այլընտրանքային նկարչություն
Քանդակագործություն պլաստիլինով
Մարզական ընտանիք
Բնագիտական փորձ
Ջրային խաղեր
Մայրիկի օրագիր
Այլընտրանքային նկարչությունը` երեխայի մոտ զարգացնում է ստեղծագործելու և երևակայելու ունակությունը։

Քանդակագործություն պլաստիլինով`
Պատրաստել կենդանիներ, թռչյուններ և ծաղիկներ։

Ջրային խաղեր` Սաները մեկանգամյա օգտագործման բաժակների մեջ կարող են լցնել ջուր, ափսե լվանալու հեղուկ և մի փոքր գլիցերին։ Հյութի ձողիկով պատրաստել գույնզգույն պղպջակներ։

Մարզական ընտանիք` Առողջ մարմնում առողջ հոգի։ Թե՛ պարտեզում, թե՛ տանը կարևոր է միշտ լինել մարզված։ Մարզվում են՝ սաներն ու ընտանիքի անդամները։

Բնագիտական փորձ` Սաները դառնում են փորձագետներ, բացահայտող։

Շաբաթվա երգերը`

Կաքավիկի գովքը

Ձիուկը

Միջավայրը՝

տանը, բակում, ազատ միջավայրում։

Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում՝

Բլոգում

Սոցցանցերում

Ենթակայքում

Ամառային պարտեզ

Ըստ նախակրթարանի օրացույցի

Ամառային պարտեզ

Հունիսի 1- օգոստոսի 31`ամառային լողափնյա դպրոցի, ամառային լողափնյա պարտեզների գործունեություն:Հունիսի 4`«Հակաբացիլ Կոմիտաս»
Հունիսի 1- 10`«Բա՜րև, ջուր». լողուսուցման ստուգատես:
Ամառային պարտեզ. ջրային լաբորատորիա

Ջրի գույնը
Ջրի համը
Տաք ու սառը ջուր
Ջրի ձայնը. երաժշտություն
Ծափխաղեր. ջրի վրա-ջրի տակ
Սպունգանկարչություն
Փրփրադեզ-պղպջակ
Շատախոս գլաքարերը
Ջրային թատրոն
Գունավոր գլաքարերի քաղաք
Ցեխաթերապիա
Ամառային ծեսեր

Վարդավառի ծես
Անձրևաբեր ծես
Ամառային լողափնյա-ջրային խաղեր

Լողազգեստների ցուցադրություն «պոդյում».
Բաց լողափ
Փրփրադեզ
Ջրաձգարան
Նկարչություն լողափին
Լողափնյա ընթերցանություն
Լողափնյա ստվերաթատրոն
Լողափնյա Խաղ-նախաճաշ
Մարզական լողափ
Գունավոր լողափ
Ռոդարիական լողափնյա խաղեր
Ամառային պարտեզ
Մեծ լվացք

Հարավի հունիսի 1-ը

Շաբաթը սկսեցինք երեխաների պաշտպանության օրով՝ հունիսի 1-ով։ Առավոտյան սաների ընդունման կարգին համաձայն, երեխաներին դիմաորելուց հետո, բարձր տրամադրությամբ, պահպանելով հեռավորություն, իրականացրեցինք ալյուրանկարչություն, և հյուրասիրվեցինք համեղ քաղցրավենիքներով։https://youtu.be/2hdNnwm4f3o
https://m.facebook.com/story.php?story_fbid=641222946433860&id=100016384818617

Կրթահամալիրային նախագծերի մասնակցություն