15.06-19.06.2020 աշխատանքային նախագիծ


  • Խմբերի քանակը՝ մինչև 10 սան, խմբում աշխատելու է երկու դաստիարակ։
  • Դաստիարակների բլոգներում առկա են մեկ շաբաթվա աշխատանքային պլանը, ճաշացանկը, շարունակում ենք աշխատել նաև ընտանեկան առցանց ծրագրերով։
  • Դաստիարակներից մեկը 8։45 սկսում է ջերմաչափումը, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում և մտնում խմբասենյակ։ Տվյալները լրացվում են էլմատյանում։
  • Դաստիարակն օդափոխում է խմբասենյակը և ախտահանում բռնակները, սանհանգույցը, խոհանոցը…
  • 9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։
  • Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ապա սանին ուղեկցում է խմբասենյակ։
  • Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
  • Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։
  • Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
  • Քնի ժամին ախտահանվում է հարթակը, և 1.5 մետր հեռավորության վրա բացվում են անկողինները։
  • Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
  • Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
  • Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
  • Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։
  • Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։
  • Զբոսանքի ժամանակ կողմնակի մարդկանց մոտենալն արգելվում է։
  • Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։
  • Սանի ճանապարհում
  • Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
  • Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
Նախագծի անվանում՝ Ամառային պարտեզ Նախատեսված է՝ 2-4տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։ Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի սաներ, ծնողներ, տատիկ-պապիկներ։ Իրականացման տևողությունը՝ 15.06-19.06.2020թ. Նպատակ՝ Իրականացնել պարտեզում՝ նախագծային գործունեություններ, օրը դարձնելով հետաքրքիր և բազմաբովանդակ, առցանց ուսուցման շրջանակներում իրականացնել ընտանեկան նախագծեր, խաղերի միջոցով ներգրավի ծնողներին, ընտանիքի անդամներին, ընկերներին: Այդպես կծնվեն նոր մտքեր, էլ ավելի կամրապնդվի պարտեզ-ընտանիք շղթան:
Խնդիրներ՝
  • Կազմակերպել առցանց և առկա ուսուցում,
  • Սանի առօրյան դարձնել՝ բազմաբովանդակ, հետաքրքիր, զարգացնող, ուսուցանող,

  • Մասնակից դարձնել ընտանիքիքի անդամների:
Ընթացք՝ Շաբաթվա ընթացքում իրականացնելով նախագծային աշխատանքներ։Սաները մշտապես գտնվում են ակտիվ, խաղային, դաստիարակչական, ուսուցողական գործընթացում, և գործընթացը նկարահանելուց հետո, արդյունքները լուսաբանվում են՝ բլոգում, Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում, սոցցանցերում: Միջավայր՝ Հարավային դպրոց-պարտեզ, տուն, շրջակա միջավայր
    • 10:00-10:30Նախաճաշ
    • 10:30-12:00-Լողափնյա գործունեություն.
    • 12:30-13:00Ճաշ
    • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
    • 15:30-16:00- Հետճաշիկ:
    • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
    • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Նախագծի ընթացքում նախատեսվում է իրականացնել՝
Երկուշաբթի- Քանդակագործություն Երեքշաբթի— լողափնյա խաղ-մարզատոն
Չորեքշաբթի- Ինքնաշեն խաղալիքի ստեղծում
Հինգշաբթի- 2-5 տարեկանների ամառային-բացօթյա լողափի բացում։ՈՒրբաթ- Խնամում  ենք Հարավի Արջուկին։

Շաբաթվա Երգեր՝

  • Արև, արև, եկ, եկ
  • Ձիուկ
  • Հինգ էծ ունեմ
Շաբաթվա բանաստեղծություններ՝

Հ. Թումանյան
ԾՈՒՅԼ ԱՂՋԻԿԸ
Բանն ի՞նչ կանեմ՝ կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է,
Մետաքս պիտի, որ մանեմ,
Մաստակ պիտի որ ծամեմ,
Կտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ,
Ուտեմ, խմեմ,
Մթնի քնեմ: