
Ճաշացանկ
Ջերմաչափում
- Խմբերի քանակը՝ մինչև 10 սան, խմբում աշխատելու է երկու դաստիարակ։
- Դաստիարակների բլոգներում առկա են մեկ շաբաթվա աշխատանքային պլանը, ճաշացանկը, շարունակում ենք աշխատել նաև ընտանեկան առցանց ծրագրերով։
- Դաստիարակներից մեկը 8։45 սկսում է ջերմաչափումը, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում և մտնում խմբասենյակ։ Տվյալները լրացվում են էլմատյանում։
- Դաստիարակն օդափոխում է խմբասենյակը և ախտահանում բռնակները, սանհանգույցը, խոհանոցը…
- 9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։
- Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ապա սանին ուղեկցում է խմբասենյակ։
- Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
- Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։
- Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
- Քնի ժամին ախտահանվում է հարթակը, և 1.5 մետր հեռավորության վրա բացվում են անկողինները։
- Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
- Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
- Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
- Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։
- Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։
- Զբոսանքի ժամանակ կողմնակի մարդկանց մոտենալն արգելվում է։
- Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։
- Սանի ճանապարհում
- Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
- Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
- Կազմակերպել առցանց և առկա ուսուցում,
- Սանի առօրյան դարձնել՝ բազմաբովանդակ, հետաքրքիր, զարգացնող, ուսուցանող,
- Մասնակից դարձնել ընտանիքիքի անդամների:
- Մասնակից դարձնել ընտանիքիքի անդամների:
- 9:30-10:00 -Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
- 10:00-10:30—Նախաճաշ
- 10:30-12:00-Լողափնյա գործունեություն.
- 12:30-13:00—Ճաշ
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
- Նախագծի ընթացքում նախատեսվում է իրականացնել՝
լողափնյա խաղեր- սաները անհատական տաշտակների մեջ լողափից ջուր են վերձնելու և փոքրիկ ջրային գնդակները մեջն են գցելու, նստելու են աթոռների վրա, իրարից հեռավորություն պահպանելով, և փորձելու են գնդակները ոտքերով հանել։
Երեքշաբթի
այլընտրանքային նկարչություն- արդեն փչած փուչիկները գունավոր գուաշների մեջ թաթախելուց հետո, սպիտակ թղթի վրա նկարելու ենք, ստանալու ենք գեղեցիկ պատկերներ։
Չորեքշաբթի
Առավոտյան ուրախ լողափնա մարմնամարձություն։
Հինգշաբթի
«Գորգ լվանալու ծես» նախագիծ, երաժշտության ուսուցչուհի՝ Ջուլի Ղազարյանի հետ։
ՈՒրբաթ
Խաղողի վազերի բուժման աշխատանքներ նախակրթարանում։Շաբաթվա Երգեր՝
- Արև, արև, եկ, եկ
- Ձիուկ
- Հինգ էծ ունեմ
- Կոտ ու կես
- Կաքավիկ
Փիսիկը նըստել Մի մութ անկյունում, Ունքերը կիտել Ու լաց է լինում։
Մոտիկ է գալիս Մի ուրիշ կատու. — Ինչո՞ւ ես լալիս, Ա՛յ փիսիկ ջան, դու… — Հապա ի՞նչ անեմ, Որ լաց չըլինեմ.— Գանգատ է անում Փիսոն տըխրադեմ։ Էն Համոն թաքուն Մածունը կերավ, Գընաց տատի մոտ Ինձ վըրա դըրավ։ Հիմի տատիկի Ետևից ընկած, Ինձ են ման գալի Մի-մի փետ առած Էն քոթոթ Սուրենն, Անոն ու Մոսոն։
Ո՞ւր է, ասում են, Ո՞ւր է գող Փիսոն, Ա՜խ, թե մի գըտա՜նք, Մածուն ցույց կըտա՜նք. Էսպես բան սարքեց Էն Համոն իմ դեմ. Ի՞նչ անեմ հապա, Որ լաց չըլինեմ… Ու Փիսոն նըստել Մի մութ անկյունում, Ունքերը կիտել Ու լաց է լինում։
Շաբաթվա հեքիաթ՝
Հ. Թումանյան`«ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ»Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհ տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ․ դիմացի սարը խանգարում էր։
― Քուչի՛ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,― հարցրեց վերևից բակում պառկած շանը։
― Ես էլ չգիտեմ,― պատասխանեց Քուչին։
― Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք․ արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։ Շունն էլ համաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։ Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։ Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։ Մի աղվես լսեց աքլորի ձայնը։
― Վա՜հ, սա որտեղի՞ց դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,― մտածեց աղվեսը ու վազեց։
― Բարի՛ լուս, սանահեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։
― Գնում ենք աշխարհ տեսնելու,― պատասխանեց աքլորը։
― Օ՜, ինչ լավ բան եք մտածել,― խոսեց աղվեսը։
― Քանի ժամանակ է ես էլ կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։
― Ես համաձայն եմ,― ասավ աքլորը.― տես, թե ընկերս էլ համաձա՞յն է, ցած գամ՝ գնանք։
― Որտե՞ղ է ընկերդ։ ― Էն թփի տակին։ «Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի․ էս էլ իմ ճաշը»,― մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։
― Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի՛ լինի,― ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։