Սեբաստացու տոնին ընդառաջ մենք իրականացրեցինք՝ «Թթուդրիկ», «Խաղողածես»և«Լավաշթխիկ» ծեսերը: Պատրաստեցինք՝ համեղ խաղողի մուրաբա, խաղողից չամիչ, անուշահամ գինի, դե՛ սիրելի մայրիկների հետ էլ թթու դրեցինք, և այս ամենը հենց այնպես չէ, մենք պատրաստվում ենք Սեբաստացու տոնին՝ «Գեղարվեստը նախակրթարանում» ցուցահանդես- վաճառք-փառատոնին, պատրաստված ամեն բան կցուցադրենք, կհրավիրենք մեր բարեկամներին, ծնողներին, ինչո՞ւ չէ, նաև հարևաններին, որպեսզի գնեն, և մենք ստացված ողջ հասույութը կփոխանցենք Համահայկական հիմնադրամին:
