
Հարավային դպրոց-պարտեզի 2-5 տարեկանները այցելեցկն այսօր կրթահամալիրի Ուսումնական ագարակ, ծնողների, Սոնա Կարապետյանի հետ։ Սաները շատ ոգևորված էին, հետաքրքիր էր ամեն բան, քանի որ նրանք դեռ չէին եղել ագարակում։ Բարձր, ուրախ տրամադրությամբ առավոտյան ուղևորվեցինք ագարակ, մեզ հետ վերցրել էինք մեզ անհրաժեշ պարագաներ, և իհաիկե նախաճաշ, բացօթյա նախաճաշից հետո մեզ ոյղեկցեցին ձիերի մոտ, որտեղ նրանց կերակրեցինք, ուսոյմնասիրեցինք, իսկ հետո արդեն սաները փորձեցին ձիավարել, ասեմ որ սաների մոտ ձիերի հետ շփումն շատ լավ ստացվեց, անվախ թամբում էին, և վարում։
Ձիավարելուց հետո, քայլքով ուղևորվեցինք դեպի ընտանի կենդանիների մոտ, իսկ վերջոյմ մի լավ ախտահանվեցինք, զբաղեցրեցինք մեր ուրախ երթուղայինի նստատեղերը ու վերադարձանք մեր պարտեզ։