
Նախագծի անվանումը՝ Մեղրագովք֊ ծաղկագովք։
Նախատեսված է՝ նախակրթարանի 2֊5 տարեկանների խմբի սաների համար։
Միջավայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ
Մասնակիցներ՝ նախակրթարանի 2֊5 տարեկանների խմբի սաներ, դաստիարակներ, Սեբաստացի ընտանեկան դպրոցներ։
Իրականացման տևողությունը՝ Օգոստոս ամիս
Նպատակ՝ Մեղրաքամի գործընթացը վերածել ծեսի
Խնդիրներ
- Մեղրագովքերի, ծաղկագովքերի ուսուցում, ծիսական երգերի ուսուցում
- ազգային բակային խաղերի ուսուցում, յուրացում
- Մեղրագովքերի, ծաղկագովքերի հանելուկների, բանաստեղծությունների, ուսուցում, հեքիաթ ներկայացում
- ազգային խոհանոց
- տեխնոլոգիական աշխատանք
Նախապատրաստական աշխատանք՝
- Նախակրթարանում երեխաների հետ կխաղանք, կյուրացնեն ագզային բակային խաղերը,
- Ծիսական երգերի ուսուցում
- Կպատրաստենք մեղվի, փեթակի տեսքով ձեռքի աշխատանքներ
- Կպատրաստենք մեղրով քաղցրաբլիթներ
Արդյունքում՝
- Մեղրագովք֊ ծաղկագովք ծեսի ստեղծում, և տարածում
- Արդյունքում սաների մոտ կստեղծվի հետաքրքիր և տարբերվող մտավոր, և ֆիզիկական նոր մտահաղացումներ, խաղեր
- Ծեսը խաղի տեսքով կամրապնդվի և դյուրին կդարձնի ազգային խաղերն ու խաղիկները
1. Ազգային երգեր, մեղրագովք, ծաղկագովք
3. Հանելուկներ, բանաստեղծություններ, թռնոցիներ, հեքիաթներ
Մեղրագովքի, մեղրաքամի ծեսի երգեր, հանելուկներ, խաղ֊ասիկների փաթեթ
- Հ. Թումանյան Մի կաթիլ մեղրը
- Թռնոցիներ
***Թռի, թռի, թռցնեմ,
Սև հավի միս կերցնեմ,
Կարմիր գինի խմցնեմ,
Հով ծառի տակ քնցնեմ:
***Հա թռի, թռի, թռցնեմ,
Չիր ուչամիչ կերցնեմ,
Մեղր ու կարագ կերցնեմ,
Աղբյուրի ջուր խմցնեմ,
- Հանելուկներ
***Ի՞նչ միջատ է ժրաջան,
Ճարտարապետ՝ աննման,
Ծաղիկից ծաղիկ թևածում՝
Աշխատում է օրնիբուն,
Ծաղկափոշին հավաքում,
Մարդուն ի՞նչ է պարգևում:
/Մեղու/
***Անցնում հեկտար առ հեկտար՝
Նա հավաքում է նեկտար,
Թաթախվում է գույներում՝
Դառնում գույների նեկտար: