Վաղ հասակից սեբաստացի սաները սովորում են ինքնուրույնություն, հոգատարություն, մարդասիրություն, ձևավորում է եսն ու դառնում սովորություն։ Անահիտը երկու տարեկան է, և տարբերվում իր ինքնուրույնությամբ։ Այսօր նա նաև առանձնացավ իր հոգատարությամբ, օգնում էի իր տարեկից ընկերոջը ուտել։
Հարավային դպրոց-պարտեզի 2-5 տարեկանները այցելեցկն այսօր կրթահամալիրի Ուսումնական ագարակ, ծնողների, Սոնա Կարապետյանի հետ։ Սաները շատ ոգևորված էին, հետաքրքիր էր ամեն բան, քանի որ նրանք դեռ չէին եղել ագարակում։ Բարձր, ուրախ տրամադրությամբ առավոտյան ուղևորվեցինք ագարակ, մեզ հետ վերցրել էինք մեզ անհրաժեշ պարագաներ, և իհաիկե նախաճաշ, բացօթյա նախաճաշից հետո մեզ ոյղեկցեցին ձիերի մոտ, որտեղ նրանց կերակրեցինք, ուսոյմնասիրեցինք, իսկ հետո արդեն սաները փորձեցին ձիավարել, ասեմ որ սաների մոտ ձիերի հետ շփումն շատ լավ ստացվեց, անվախ թամբում էին, և վարում։
Ձիավարելուց հետո, քայլքով ուղևորվեցինք դեպի ընտանի կենդանիների մոտ, իսկ վերջոյմ մի լավ ախտահանվեցինք, զբաղեցրեցինք մեր ուրախ երթուղայինի նստատեղերը ու վերադարձանք մեր պարտեզ։
Հարավի սաներն այսօր պատրաստեցին հատապտուղներով համեղ դոնդող, ընթացքում էլ դիտարկեցին դոնդողի լուծման և ստացման ընթացքին, ինքնուրույն լցրեցին բաժակների մեջ և դրեցին սառնարան, արդյունքը կարող եք դիտել տեսաֆիլմում։
Օգոստոս ամսվա ամենահավես օրերից է՝ Ձմերուկածեսը։ Սաների հետ նախապես սկսեցինք խոշորացույցով ուսումնասիրել ձվերուկի պարունակությունը, գույները, հետո համը, այնուհետև չկտրած, կլորիկ ձմերուկը դարձավ ջրային, այլընտրանքային մարզական գնդակ ու սկսվեց ձմերուկ գլորոցին լողավազանի մեջ։
Վերջերս աշխատանքային յութուբյան էջը դժվարացրել է մեր աշխատանքը, և տեսաֆիլմերը ինքնաբերաբար ջնջվում են, ելնելով տեխնիկական խնդիրներից, տեսաֆիլմը ներկայացնում եմ այս ձևաչափով։