Մայիս ամսվա հավետվություն

Եվս մեկ ամիս ամփոփեցինք, հագեցած աշխատանքային գործունեությամբ: Մայիս ամիսն առանձնահատուկ էր ՝ « Համբարձման ծես » նախագծով: Մայիսյան հավաքի շրջանակներում ունեցանք նաև կլոր սեղանի քննարկումներ,որի ժամանակ մասնակցություն ունեցանք վերապատրաստվողներ՝ քաղաք Աշտարակի « Արևիկ » մանկապարտեզի դաստիարակներ, ներկայացան տարբեր թեմաներով պրեզենտացիա:

ՈՒնեցանք նաև նախակրթարանում մեր միասնական աշխատանքները, պատրաստեցինք միասին՝ ծաղկեպսակ, ծաղկամոր տիկնիկ, ծաղկամոր տիկնիկի համար ապարանջան:

Մայիս ամիսն առանձնահատուկ էր իր ծեսով, ամեն օր կապված էր նրա հետ:

ՈՒնեցա նաև հոդված՝ հաշվետու պատում:

Մենք մեր աշխատանքային օրը սկսում էինք մարմնամարզությամբ, որը մարզատոնի վերածեցինք, այնուհետև, հետաքրքիր նախագծեր , օրինակ՝ այլընտրանքային նկարչություն, ծննդյան ծես, ուսումնասիրեցին ծառ ու ծաղիկ, ֆոտոշարք:

Սաների ու ծնողների հետ ունեցանք առավոտյան զբոսանք մեր պարտեզի բակում, խաղացինք «բարև ես եմ» խաղը: Սաները կերակրեցին, խնամեցին մեր խմբի թութակ Նինիին:

Ծանոթացան ազգային երաշտական գործիքի՝ շվիի հետ: Այնուհետև անուշ քուն մտան շվիի ներքո:Սաների հետ պատրաստեցինք վիճակի տիկնիկ,արտասանեցինք ու ծիսական երգեր երգեցինք:

Շատ կարևորում եմ նաև՝ ընտանեկան համագործակցությունը, սաները մեծ սիրով մեր պարտեզի աշխատանքները շարունակում են տանը: Հաճելի է փոքրիկների բլբլոցները, ցանկացած խոսք գեղեցիկ ու զվարճալի եմ համարում: Խմբի համար տնկեցինք ծաղիկ, որը շարունակական եղավ տանըԸնտանեկան ծաղկատունկ:

Ընտանեկան նախագիծ

Աշխատանքային շաբաթվա հաշվետվություն 27.05 — 31.05

61449922_360549087926162_7359235477385248768_n 61949607_566152490578975_859034059525849088_n

8:45-9:30 -Առավոտյան ծես Ընդունելություն
9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր
10:00-10:30—Նախաճաշ
12:30-13:00—Ճաշ
13:00-15:00- Քուն /օրորոցային՝ Բարսեղ Կանաչյան/
15:30-16:00- Հետճաշիկ
ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում, ճանապարհումտուն
10:30-10:40-Զբոսանք

Երգեր՝ «Հինգ էծ ունեմ»

Հովհաննես Թումանյան՝« Ծույլ աղջիկը »

Մայիսի 27

fb_img_15593657696141616590653233485266.jpg

Շաբաթը սկսեցինք ՝ մեր թիթիզիկ Նատալիի ծննդյան ծեսով, նա դարձավ 3 տարեկան:

Այնուհետև՝ ունեցանք այլընտրանքային նկարչություն, որի ժամանակ  աշխատանքային նյութ դաձավ՝ ալյուրը:

Մայիսի 28

1918թ. մայիսի 28-ին Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Այդ օրը  ո՛չ աշխատանքային էր, անկախ Սեբաստացիները տանն էին, ամեն մեկը իր նախասիրությամբ անցկացրեցին իր օրը և կիսվեցին իրենց տեսանյութերով.

Մայիսի 29

Ամառային լողափի մեկնարկը տրված է: Սաները լողավազանի մոտ ջրային խաղ խաղացին: Դույլի մեջ պոտք է  ջուր լցնեին և չթափելով, արագ տանեյին և դատարկեյին հեռվում գտնվող դույլի մեջ:

Մայիսի 30

Առավոտը սկսեցինք ընդհանուր պարապունքով, այնուհետև, արտասանեցինք՝  Հ. Թումանյանի  « Ծույլ աղջիկը » բանաստեղծությունը:

Մայիսի 31

Միասին երգեցինք «Հինգ էծ ունեմ» երգը , հետո  սաների հետ պատրաստեցինք ինքնաշեն խաղալիք՝ շրխկան, որի ժամանակ մեզ պետք եկավ՝ փոքրիկ ընկույզներ և քարե թել:

Մեր փոքրիկ Առնոն էլ տանը իր ծաղիկն էր խնամում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s