Ամանորի ծեսը նախակրթարանում

20191202_1236014184616473703906874.jpg

Օր՝ դեկտեմբերի 19

Ժամը՝ 11:00

Վայր՝ Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի սաներ, սատիարակներ, ծնողներ,հյուրեր

Ծրագիր՝

  • Միասնական շրջան սաների և ծնողների հետ։ Տատիկներից մեկը մեղրով ձողիկներ կբաժանի երեխաներին տարին քաղցրով սկսելու համար:

Միասնական պարերգ Բասեն բարի

Բասեն բարի, բասեն բարի,

Հայ Նուբարի, ջան Նուբարի,

Տղա, արի, բռնե, պարի,

Հայ Նուբարի, ջան Նուբարի, Նուբարի:

Բասեն բարի, բասեն բարի,

Հայ նուբարի, ջան նուբարի,

Աղջի արի, բռնե պարի,

Հայ Նուբարի, ջան Նուբարի, Նուբարի:

Երկու գնա, երեք արի,

Հայ դոմբարի, ջան դոմբարի,

Տղա, արի, բռնե, պարի,

Հայ դոմբարի, ջան դոմբարի, դոմբարի:

Արի՝ խաղանք էս դոմբարին,

Բասեն բարի, Բասեն բարի,

Ինչքան ուրախ է էս տարին,

Հայ դոմբարի, ջան դոմբարի, դոմբարի:

  • Ա. Խնկոյան «Եղևնի»

Գունատ աշուն է,
Էլ չկա թռչուն,
Քամու թևերին
Տերևն է թռչում։

Միայն եղևին
Այնտեղ՝ խոր հովտում,
Կանաչ է հագել,
Աշնան դեմ ժպտում։

Տոնածառ ջան, տոնածառ

Ի՜նչ սիրուն ես ու պայծառ,

Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,

Չորս կողմը լույս ու փայլ է:

Կարմիր աստղ գագաթին,
Ծառի տակ՝ Ձմեռ պապին,

Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,

Չորս կողմը լույս ու փայլ է:

  • Հ.Թումանյան

«Ամպն ու սարը»

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ

Վերմակի տակ։

-Վա՜յ մայրի՜կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ:
-Չէ՛,իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ:
Էտ ձյուն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի:

Կրկներգ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:

Քաղցր չամիչ, համեղ նուշ,
Տանձ ու խնձոր քաղցրանուշ,
Չրեր մրգեր, դեղձ ու նուռ ,
Ու մի կոկոս անչափ լուռ:

Կրկներգ.

Գաթա ու տորթ ենք բերել,
Փայլուն խաղող ենք շարել,
Երգեր հազար, հազար միրգ,
Քեզ ականջօղ ենք արել:

Կրկներգ.

Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
Մրգով, գաթով, շատ համեղ,
Տանածառ ես, թե սկուտեղ:

  • Ա.Խնկոյան «Ձմեռ պապի»
  • Ձմեռ պապիկի մուտք «Դինգ- դոնգ»
    «Զար-զնգը»

Զար զընգը, զար զընգը, թող զնգա,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

Էս գիշեր, լուսնյակ գիշեր,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Ձյունն էկել, գետին նախշել,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:

Էլի պարը բոլորավ,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Յարս միջին մոլորավ:
Պարենք գիշեր լուսընկա:

Զար զընգը, զար զընգը, թող զնգա,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,

  • /պարում ենք ձմեռ պապիկի հետ/
    «Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես»
    Ճվիկների շարք
    Խաղեր ծնողների և սաների հետ։

Ուրախ երգ ու պար։

Ծնողների հետ միասին գնացք ենք կազմում և վերադառնում ենք խմբասենյակ, սաների հետ կատարում գլուխկոնծիների շքերթ և խաղում Ռոդարիական խաղեր:

Հյուրասիրություն

Հյուրասիրության ժամանակ կմատուցենք մեր պատրաստած՝ տարեգաթան, որը պատրաստելու ենք ծնողների հետ, սաների ձեռքով պատրաստած փոխինդ, հյութ,կոնֆետ,Ասիլ-վասիլ

Աշխատանքային նախագիծ 09.12_20.12

8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն.

  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— ամենօրյա գործունեություն
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ), Կոմիտաս:
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն
  • Երգեր՝ բասեն բարի,տոնածառ ջան տոնածառ, , փաթ, փաթ, փաթիլներ,բասեն բարի
  • Հեքիաթ-ներկայացում.Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը», Սևուկ ուլիկը
  • բանաստեղծություններ՝ Հ․ Թումանյան՝ Առաջին ձյունը, Ձմեռ պապին,
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ

Երեքշաբթի 09.12

Պատրաստում ենք՝ թափոնից հեքիաթային տնակ, որով էլ կզարդարենք խմբասենյակը։

Երեքշաբթի 10.12

Պատրաստում ենք թափոններից փոստարկղ

Չորեքշաբթի 11.12

պատրաստում ենք այլընտրանքային ամանորյա տոնածառ

Հինգշաբթի 12.12

Զարդարում ենք տոնածառը,երգում ենք ամանորյա երգեր, արտասանություն

Ուրբաթ 13.12

Սովորում ենք ամանորյա բանաստեղծություններ

Երկուշաբթի 16.12

Պատրաստում ենք թղթե ձյան փաթիլներ, զարդարելու ենք խմբասենյակը
Երեքշաբթի 17.12

Պատրաստում ենք տարեգաթա, բուժքույր տ. Անուշի հետ միասին։

Չորեքշաբթի 18.12

Կվառենք տոնածառի լույսերը, երգելու ենք, մեր օրը տոն կդարձնենք

Պատրաստում ենք ամանորյա փոխինդ

Հինգշաբթի 19.12

Ամանորի ծես, գալու է ձմեռ պապիկը, երգելու, ասմունքելու ենք,ուրախ տոնախմբությամբ կանցկացնենք մեր օրը։
ՈՒրբաթ 20.12
Խմբասենյակը դարձնելու ենք մարզադահլիճի, իրականացնելու ենք գլուխկոնծիների շքերթ