Օրը՝ 19 Դեկտեմբերի, 2019
Դաստիրարակի օրագիր
Երեխան ինքնուրույն է դեռ՝ սաղմնային, ներարգանդային շրջանից։ Ծնվելու պահից սկսած երեխան ավելի է կատարելագործվում թե՛ իր շարժումներում, թե՛ իր մտածելակերպով։ Սիրում են ամեն բան ինքնուրույն անել՝ ուտել, հագնել, լվացվել, քուղերը կապել խաղալ, սովորել և ամեն բան ինչը կապված է իրենց 《 Եսի》հետ։ Այստեղից էլ ծնվում են《 Ես կարող եմ》,《Ես գիտեմ》,《Ես մեծ եմ》և բոլոր 《Եսին 》բնորոշ գծերը։
Ամեն երեխա տարբեր ընտանիքից է դուրս գալիս, դաստիարակվում, մեծանում են իրենց ծնողների ասածով, երբեմն պարտադրանքով, որը կարծում եմ ճիշտ չէ։ Քանի որ ամեն բան անում են երեխաների փոխարեն և խաթարում են ինքնուրույնության ձևաորմանը։
Եվ մեծերն ու դաստիարակները այս ամենին պետք է ամենայն լրջությամբ մոտենան, քանի որ այստեղից էլ ձևավորվում է իր《Եսը》։
Սանի ինքնուրույնությունը նախակրթարանում կազմակերպվում է առավոտյան ընդհունելության ծեսից սկսած։
Երբ սանը մտնում, բարևում, նստում է նստարանին և ինքնուրույն արձակում իր քուղերն, հանում կոշիկներն ու ինքնուրույն հագնում է իր հողաթափերը, կոշիկն էլ դնում է համապատասխան տեղում։ Թվում է մանրուք, բայց այս փոքրիկ գործողության մեջ սանը դրսևորում է իր անձին բնորոշ ինքնուրույնության կետեր։
Մեթոդական մոտեցումներն ու դիտարկումներն կատարում ենք յուրովի։ Ամեն երեխա ունի տարբեր ինքնուրույնության օգնության կարիք։
Ամեն բան թողնում եմ իրենց ձեռքով անեն, ուտեն, հագնեն, խոսեն ինչպես կարողանում են, բայց նրբորեն ուղղում եմ բառերը, որը կիսատ կամ սխալ է արտաբերում։Մանկավարժության, դաստիարակության մեջ մեթոդները կիրառում եմ,ըստ սանի ինքնուրույնության դրսևորման։