Որպես դաստիարակ, որպես ծնող իմ մոտեցումը յուրովի է։
Ամեն պահ ու իրավիճակ պետք է դատես այնպես, ինչպես երեխան։
Չեմ կարծում, որ լացող, չքնող, կամակոր, չուտող սաներին հեշտ կլինի միանգամից, առանց հմտությունների կիրառման հակառակը համոզել։ Քանի որ, սաները նոր միջավայրում կարող են անել այն ինչը երբևէ չէին էլ արել, կամ հակառակը՝ պարփակվում են, չեն շփվում և դժվար են նոր միջավայրին հարմարվում։
Այս հարցերն այն հարցերն են, որոնց պետք է պատասխանես փորձից ելնելով։ Ասեմ որ, ամեն երեխա մի հեքիաթային գիրք է, մինջև առաջին մի քանի թերթը չես կարդում։
Երբ նոր սան է իր առաջին քայլերն անում մեր խմբասենյակ, ես միանգամից չեմ մոտենում, սկզբում մայրիկի հետ զրուցում եմ, տեղեկանում եմ նրա նախասիրություններին, իսկ ընթացքում երեխան պտտվում է խմբասենյակում կամ ինձ է հետազոտում, իմ արտաքին տեսքը, լսում է իմ ձայնը, իսկ երբ իր հետ սկսում եմ խոսել, նայում է իմ աչքերի մեջ։ Այդտեղից սկսվում է մեր առաջին կոնտակտը։
Ամեն օրս անցկացնում եմ պրպտումներով, սաները ամեն րոպե փոխում են իրենց տրամադրությունը, փոխում են խաղալիքի, նստարանի, իր ընկերոջ և այլնի համար և ամեն անգամ ես նոր լուծումներ, կարողություններ եմ փնտրում, որ երեխայի հոգեբանությունը հասկանամ։ Դառնում եմ իր նման, իր պես երեխա, մտածում եմ ինչպես երեխա և փորձում եմ մտնել այդ հոգեբանական իրավիճակի մեջ, պահն է թելադրում՝ ինչպես վարվես։
Լավագույն արդյունքին հասնելու համար պետք է՝
- դառնալ և մտածել ինչպես երեխա
- Կոպիտ և բղավելով չխոսել, որովհետև նա դրանից չարանում և հակառակն է անում։
- Խաղալ նրա պես, մտնել խաղի մեջ, դառնալ իրեն համար խաղի ընկեր։
- Եթե չի ուզում քնել, չեմ ստիպում, որովհետև նա հետո ինքնակամ կքնի։
- իսկ եթե անքնություն ունի կամ չի սիրում քնել, պառկում եմ կողքին, կամ նստում շուրջը, երգում եմ, շոյում, այս իմ մեթոդը դեռ հուսախափ չի արել։
- Իսկ չուտող երեխաներին ամեն անգամ մի պատմությամբ, խաղի ձևով եմ կերակրում։