Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ահա եկավ մեր այս տարվա վերջին՝ դեկտեմբեր ամսվա ամփոփումը:

Դեկտեմբեր ամիսը ամենա-ամենա հեքիաթային ամիսն է, լի արկածներով, տոնախմբությամբ, բարիքով, ամանորի ծեսով:

Դեկտեմբեր ամիսը հագեցած էր իր ծեսերով՝«Ատամհատիկի ծեսով»«Լույսեր, գույներ, ղողանյներ,Ամանորի ծես», «Դաստիարակի օրագիր»:

Դեկտեմբեր ամիսն սկսեցինք՝ «Ատամհատիկի ծեսով», այդ օրը նշանակալից օր էր բոլորիս համար, Աիդա Պետրոսյանի ծննդյան օրն էր,որը բերեց մեծ ուրախություն, ջերմություն: Ատամհատիկի ծեսին սկսեցինք պատրաստվել դեռ նոյեմբեր ամսվա կեսից, շատ աշխատանքներ ներկայացրել եմ նոյեմբեր ամսվա հաշվետվության մեջ:պլաստիլինով պատրաստեցինք ատամիկներ, բլբլոցներ, ասիկներ,խաղ-թռնոցիներ խաղացինք:

«Լույսեր, գույներ, ղողանյներ,Ամանորի ծես»:Ամանորի ծեսին ընդառաջ, ձմռան առաջին օրը պատրաստեցինք ձմեռ պապիկ կախազարդեր, որով էլ զարդարեցիք խմբասենյակը:Սաները մեծ ոգևորությամբ էին պատրաստվում, ամեն օրն անցնում էր նորարարությամբ և մեր օրացույցով շարժվելով առաջ: Ամեն տարի սաների հետ, այլընտրանքային տոնածառ ենք պատրաստում և այս տարի էլ փայտից էր: Միասին զարդարեցինք, երգեցինք ուվառեցինք լույսերը:

Ամանորի ծեսի համար,սաների հետ պատրաստեցինք համեղ, ավանդական տարեգաթան, փոխինդե գնդիկեր,քաղցրահամ հալվա, մարդահացիկներամանորյա պասուց դոլմա և ամանորի ծեսի վերջում հյուրասիրեցինք ծնողներին:

Քանի որ մեր ձմեռ պապն ապրում է հեռավոր երկրում, սաներն իրենց ամանորյա նվերներն ու ցանկություններն նամակի մեջ նկարեցին, գրեցին ու գցեցին մեր պատրաստած փոստարկղի մեջ:Եվ հանդես եկան ընտանեկան նախագծերով՝

Աննայի նամակը ձմեռ պապին

Եվայի նամակը ձմեռ պապին

Սոֆիի նամակը ձմեռ պապիկին

Նունեյի նամակը ձմեռ պապին

Նատալիի նամակը ձմեռ պապին

Դաստիարակի օրագիրում գրառեցինք հետաքրքիր պատումներ, մտորումներ՝

Դաստիարակի օրագիր

Դաստիարակի օրագիր

Դաստիարակի օրագիր

Դաստիարակի օրագիր

Դաստիարակի օրագիր

Դաստիարակի օրագիր

Խմբում խաղում ենք տարբեր մարզական խաղեր, գլուխկոնծի, վազք, գիշեր- ցերեկ:

Ամենամյա սեմինար պարապունքներ, որտեղ ացնկացվեցին՝

Սեմինար պարապունք

Սեմինար պարապունք

Պատրաստում ենք ամանորյա կախազարդ խաղալիք

կախազարդ խաղալիք

զարդարեցինք տոնածառ