Ամիսը՝ Հունիսի 2020
22.06-26.06 աշխատանքային նախագիծ

Ճաշացանկ
Ջերմաչափում
- Խմբերի քանակը՝ մինչև 10 սան, խմբում աշխատելու է երկու դաստիարակ։
- Դաստիարակների բլոգներում առկա են մեկ շաբաթվա աշխատանքային պլանը, ճաշացանկը, շարունակում ենք աշխատել նաև ընտանեկան առցանց ծրագրերով։
- Դաստիարակներից մեկը 8։45 սկսում է ջերմաչափումը, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում և մտնում խմբասենյակ։ Տվյալները լրացվում են էլմատյանում։
- Դաստիարակն օդափոխում է խմբասենյակը և ախտահանում բռնակները, սանհանգույցը, խոհանոցը…
- 9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։
- Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ապա սանին ուղեկցում է խմբասենյակ։
- Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
- Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։
- Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
- Քնի ժամին ախտահանվում է հարթակը, և 1.5 մետր հեռավորության վրա բացվում են անկողինները։
- Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
- Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
- Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
- Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։
- Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։
- Զբոսանքի ժամանակ կողմնակի մարդկանց մոտենալն արգելվում է։
- Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։
- Սանի ճանապարհում
- Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
- Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
- Կազմակերպել առցանց և առկա ուսուցում,
- Սանի առօրյան դարձնել՝ բազմաբովանդակ, հետաքրքիր, զարգացնող, ուսուցանող,
- Մասնակից դարձնել ընտանիքիքի անդամների:
- Մասնակից դարձնել ընտանիքիքի անդամների:
- 9:30-10:00 -Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
- 10:00-10:30—Նախաճաշ
- 10:30-12:00-Լողափնյա գործունեություն.
- 12:30-13:00—Ճաշ
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
- Նախագծի ընթացքում նախատեսվում է իրականացնել՝
լողափնյա խաղեր- սաները անհատական տաշտակների մեջ լողափից ջուր են վերձնելու և փոքրիկ ջրային գնդակները մեջն են գցելու, նստելու են աթոռների վրա, իրարից հեռավորություն պահպանելով, և փորձելու են գնդակները ոտքերով հանել։
Երեքշաբթի
այլընտրանքային նկարչություն- արդեն փչած փուչիկները գունավոր գուաշների մեջ թաթախելուց հետո, սպիտակ թղթի վրա նկարելու ենք, ստանալու ենք գեղեցիկ պատկերներ։
Չորեքշաբթի
Առավոտյան ուրախ լողափնա մարմնամարձություն։
Հինգշաբթի
«Գորգ լվանալու ծես» նախագիծ, երաժշտության ուսուցչուհի՝ Ջուլի Ղազարյանի հետ։
ՈՒրբաթ
Խաղողի վազերի բուժման աշխատանքներ նախակրթարանում։Շաբաթվա Երգեր՝
- Արև, արև, եկ, եկ
- Ձիուկ
- Հինգ էծ ունեմ
- Կոտ ու կես
- Կաքավիկ
Փիսիկը նըստել Մի մութ անկյունում, Ունքերը կիտել Ու լաց է լինում։
Մոտիկ է գալիս Մի ուրիշ կատու. — Ինչո՞ւ ես լալիս, Ա՛յ փիսիկ ջան, դու… — Հապա ի՞նչ անեմ, Որ լաց չըլինեմ.— Գանգատ է անում Փիսոն տըխրադեմ։ Էն Համոն թաքուն Մածունը կերավ, Գընաց տատի մոտ Ինձ վըրա դըրավ։ Հիմի տատիկի Ետևից ընկած, Ինձ են ման գալի Մի-մի փետ առած Էն քոթոթ Սուրենն, Անոն ու Մոսոն։
Ո՞ւր է, ասում են, Ո՞ւր է գող Փիսոն, Ա՜խ, թե մի գըտա՜նք, Մածուն ցույց կըտա՜նք. Էսպես բան սարքեց Էն Համոն իմ դեմ. Ի՞նչ անեմ հապա, Որ լաց չըլինեմ… Ու Փիսոն նըստել Մի մութ անկյունում, Ունքերը կիտել Ու լաց է լինում։
Շաբաթվա հեքիաթ՝
Հ. Թումանյան`«ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ»Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհ տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ․ դիմացի սարը խանգարում էր։
― Քուչի՛ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,― հարցրեց վերևից բակում պառկած շանը։
― Ես էլ չգիտեմ,― պատասխանեց Քուչին։
― Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք․ արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։ Շունն էլ համաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։ Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։ Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։ Մի աղվես լսեց աքլորի ձայնը։
― Վա՜հ, սա որտեղի՞ց դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,― մտածեց աղվեսը ու վազեց։
― Բարի՛ լուս, սանահեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։
― Գնում ենք աշխարհ տեսնելու,― պատասխանեց աքլորը։
― Օ՜, ինչ լավ բան եք մտածել,― խոսեց աղվեսը։
― Քանի ժամանակ է ես էլ կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։
― Ես համաձայն եմ,― ասավ աքլորը.― տես, թե ընկերս էլ համաձա՞յն է, ցած գամ՝ գնանք։
― Որտե՞ղ է ընկերդ։ ― Էն թփի տակին։ «Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի․ էս էլ իմ ճաշը»,― մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։
― Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի՛ լինի,― ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։
15.06-19.06 շաբաթվա ամփոփում
Շատ կարևոր է այս արտակարգ դրության պայմաններում երեխաներին ապահովել լիարժեք հիգենիկ պայմաններ, թե՛ քնելու, և թե՛ ֆիզիկական ակտիվ գործունեության ժամանակ։
Առկա ուսուցան շաբաթվա աշխատանքային գործունեություն
- Երկուշաբթի- Քանդակագործության և ճարտարապետության փառատոն
- Երեքշաբթի- Քնի ծես
- Չորեքշաբթի-Բլբլան սաները
- Հինգշաբթի՝
- Ամառային լողափի մեկնարկ
- Բացօթյա պարտեզ
- ՈՒրբաթ- Կերակրում ենք շունիկ Արջուկին
Ջրային խաղեր
Մկրտչյան Էլենը չի հաճախում պարտեզ, բայց անմասն չի մնում մեր ամառային պարտեզից, և յուրաքանչյուր օր մի նոր, հետաքրքիր ջրային խաղ է խաղում իր մայրիկի հետ, առցանց ուսուցումը դարձնելով զվարճալի։
Ամառային-բացօթյա պարտեզ. ամառային լողափ
Այսօր վաղ առավոտից բոլորս շտապում էինք Հարավային դպրոց-պարտեզ, չէ որ այսօր ամառային լողափի բացման օրն էր, և պահպանելով պարետի որոշմամբ արտակարգ դրության բոլոր կանոնները, մեկնարկեց ամառային լողափը։ Սաները հագան իրենց գեղեցիկ լողազգեստները, ուրախ նախաճաշից հետո, սրտատրոփ վազեցին դեպի լողափ, հրճվանք ապրեցին երբ տեսան լողավազանը, ջուրը, գունավոր գնդակները։ Իրար հերթ տալով, զիջելով մտնում էին ջուրը, զվարճանում, բավականություն ստանում, դուրս էին գալիս ջրից, մեկը վազում էր ցեխով խաղալու, մյուսը պղպջակներով էր խաղում, մարզական խաղեր էին խաղում, հետո եկան բացօթյա ննջարան անուշ, մուշ-մուշ քնելու, շուրջ բոլորը պարուրված էին ջերմությամբ, սիրով, էլ ի՞նչ է պետք երեխաներին, եթե կա՝ ջերմություն, սեր, խաղ, ժպիտ, առողջ ու անվտանգ միջավայր։
https://youtu.be/PqYvwJYIbfM

Ուրախ հեծանվավարություն
Ընտանեկան-հեռավար ուսուցում։ Մկրտչյան էլենը պահպանելով արտակարգ դրության կանոնները, դուրս է եկել բակ, մայրիկի օգնությամբ հեծանվավարություն սովորելու, որից հետո խաղաց բակային խաղեր ու մի լավ զվարճացավ։https://youtu.be/Dv7HKOPxn_A
Սեբաստացի 2-5 տարեկանների ամառային բացօթյա պարտեզ
Անուշ քուն
Շատ կարևոր է այս արտակարգ դրության պայմաններում երեխաներին ապահովել լիարժեք հիգենիկ պայմաններ, թե՛ քնելու, և թե՛ ֆիզիկական ակտիվ գործունեության ժամանակ։ Այսօր սաները արդեն ունեն հարմարավետ, բացօթյա ննջասենյակ, որտեղ անուշ քուն են մտնում, հանգստանում, հագենում թթվածնով, և պարզապես վայելում Հարավի բնությունը։
Անուշ քուն

Ճաշացանկ 18.06-19.06
Քանդակագործության փառատոնի բացում
Այսօր Հարավային դպրոց-պարտեզի սաները իրենց մասնակցությունն ունեցան՝ ամենամյա քանդակագործության փառատոնի բացմանը։ Միասին քանդակեցին հետաքրքիր ու գեղեցիկ պատկերներ, և հրճվանք ապրեցին իրենց իսկ քանդակած աշխատանքներից։
https://youtu.be/Vcpt-L6Hu8E
