«Խաղողածես» ուսումնական նախագիծ

«Խաղողածես» ուսումնական նախագիծ

Օրը՝ հոկտեմբերի 23
Ժամանակահատված՝ մեկ շաբաթ {19.10-23.10}
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Հարավային դպրոց-պարտեզ
Հասցեն՝ Երևան, Ծովակալ Իսակովի 52/6

Մասնակիցներ`Հարավային դպրոց-պարտեզի սաներ, երաժշտության ուսուցչուհի՝ Մարիամ Մնացականյան, դաստիարակներ

Նախապատրաստական փուլ.

  • գնումներ` խաղողահավաք ծնողներից, խանութներից,
  • Պատրաստել խաղողից մուրաբա
  • Պատրաստել խաղողից չամիչ
  • Գողեցիկ ֆոտոշարք
  • Խաղողածես

Նպատակը և խնդիրները՝

  • Ուսումնական — ճանաչողական` ծանոթանալ խաղողի տեսակներին, ո՞ր տեսակի
  • խաղողից կպատրաստվի բարձրակարգ գինի,
  • խաղողաքաղի և խաղող ճզմելու ծիսական երգերի կատարում — ուսուցում, տարածում:

Մեդիագործիքներ՝

  • հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ:

Ակնկալվող արդյունքներ՝

  • Խաղողածեսի իրականացում 2-4 տարեկանների: Զգացողություններ, պատում-տպավորություններ սաների, դաստիարակների կողմից։ Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, ստեղծում մեր խաղաղածեսի փաթեթը, տեղադրում բլոգում, ենթակայքում, լուսաբանում: