Դաստիարակի օրագիր

Ամեն առավոտ, յուրաքանչյուր երեխա մուտք է գործում խմբասենյակ իրեն բնորոշ տրամադրությամբ, մեկը վազքով ու ժպիտով, մյուսը դանդաղ, քնաթաթախ, իսկ ոմանք էլ լացակումաց։

Խմբում ունենք նոր սեբաստացի սան, անունը՝ Դավիթ։ Երբ նա առաջին անգամ մտավ խմբասենյակ, մայրիկին հայացքով ճանապարհեց, ձեռքով ցտեսություն ասաց, և արցուքից աչքերը փայլելով, ինձ ասաց՝ ես ուժեղ տղա եմ, չեմ լացում։ Այդ փոքրիկ, բայց միևնույն ժամանակ մեծ խոսքից հասկացա, որ խիզախ ու անվախ են ծնում հայ զավակները, ու դեռ փոքր տարիքից կարողանում են անկոտրուն մնալ։