Հոկտեմբեր ամսվա ամփոփում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը գործում է անխափան, առանց խոչնդոտի և մեծ ոգևորվածությամբ, անկախ ամեն ինչից և երկրում ստեղծված իրավիճակից։ Յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա խաղաղ, ուրախ, անհոգ ու ապահով պայմաններում։

Յուրաքանչյուր եղանակ ունի իրեն բնորոշ գեղեցկություն, և իր հերթին տալիս է քեզ ստեղծագործելու հնարավորություն, դե՛, իսկ մեր կրթահամալիրը հանդիսանում է այդ ստեղծագործական մտքերի իրագործողը։
Նախագիծ

Հոկտեմբեր ամիսը առատ էր իր ծեսերով՝

Ամսվա ընթացքում իրականացրել ենք տարբեր աշխատանքներ՝

Խաղողածեսին ընդառաջ իրականացրեցինք՝

Թթուդրիկի ծեսին ընդառաջ՝

Էլ ինչ առավոտ առանց ուրախ նախավարժանքի, մարզումների

Լավաշթխիկի ծեսին ընդառաջ

Ամսվա ընթացքում ունեցանք՝ մարզական և պարի սեմինար պարապունքներ, որին ցավոք երկու անգամ եմ մասնակցել, խմբում աշխատում եմ փոխարինող դաստիարակի հետ, և խմբասենյակը չեմ կարող լքել, հուսով եմ, որ նոյեմբեր ամսվա սեմինարներին կկարողանամ մասնակցել, քանի որ սեմինարների միջոցով կոփվում, մարզվում, դառնում ենք էլ ավելի ճկուն և այն հետո խաղերի , առավոտյան մարզումների տեսքով փոխանցում ենք սաներին։

Օնլայն հարթակում դաստիարակների լաբորատորիայի ղեկավար՝ Նելի Արղունթյանի հետ ամեն շաբաթվա աշխատանքային նախագիծ կազմելիս, միասին քննարկել, տեղադրել ենք բլոգում, և արդեն քննարկում, միասին մշակում ենք նոյեմբեր ամսվա աշխատանքային նախագծեր։