«Քաղենք խաղողը, լցնենք կողովը» աշխ․նախագիծ 16․08-20․08

«Քաղենք խաղողը, լցնենք կողովը» նախագիծ 

Ամառային պարտեզ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի։  համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։    Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում:  Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են  բակում։   Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում խմբասենյակ: Ծնողի մուտքն արգելվում է:
  •  Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո  պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 11:00-12:00—  բակային խաղեր, օրվա գործունեություն, ամառային լողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն, տրամաբանական խաղեր, զրույց օրվա մասին տուն ճանապարհում:

Ծիսական ծաբաթվա գործունեությունը՝ ըստ օրերի

Երկուշաբթի 16․08 Կուսումնասիրենք, կհամտեսեն խաղողի ողկույզները և կպատրաստեն խաղողից չիր։

Երեքշաբթի 17․08- Խաղում ենք ազգային խաղեր՝

  • «Մամի՛, մամի՛, խաղողը հասե՞լ է»

Երեխաները բռնում են միմյանց ձեռքից և ուղիղ գծով կանգնում: Շարքի վերջում
կանգնածներից մեկը մյուսին հարցնում է.
— Մամի, մամի, խաղողը հասե՞լ է:
Մյուսը պատասխանում է.
— Հասել է, հասմըսել է,
Շանը կտամ, գելին կտամ,
Քեզ մի ճութ չեմ տա:
— Ինչո՞վ գամ` որ տաս:
— Դհոլ — զուռնով:
Հարցնողն իր խմբով, դհոլի և զուռնայի ձայներին նմանեցնելով, որևէ երաժշտություն
«նվագելով», շարքի առջևից գալիս և անցնում է պատասխանողի և նրա կողքին
կանգնածի թևերի տակով: Երբ շարքը նորից շարվում է իր նախկին դիրքով,
պատասխանողի կողքին կանգնածի դիրքը փոխվում է: Նրա ձեռքերը խաչված են, իսկ
ինքը` շրջված հակառակ կողմ: Երկխոսությունը կրկնվում է մի քանի անգամ:
Յուրաքանչյուր երկխոսության վերջում հանձնարարությունը տարբեր է լինում` ձիով,
մեքենայով, թռչկոտելով, մի ոտքով թռնելով, ավանակով, հաց ուտելով (հա՜մ, հա՜մ, հա՜մ,
հա՜մ,) երգելով, գնացքով, զմփիկով, նապաստակի նման ցատկելով և այլն: Ամեն անգամ
անցնում են արդեն շրջվածի և կողքին կանգնածի բռնած ձեռքերի տակով: Երբ անցնում
են վերջին զույգի թևերի տակով, պատասխանողն ասում է.
— Մամին կասի` սխտոր ծեծեք:
Շարքը, բաց չթողնելով ձեռքերը, ռիթմիկ թռիչքներ է կատարում` բացականչելով.
— Չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ:
— Մամին կասի` լվացք ենք արել, պարանը կարճ է:
— Քաշենք` երկարի:
Երկու կողմից խաղավարները, որոնց կողմից է շարքի կեսը, նրանց հետ քաշում են
այնքան, մինչև մեջտեղի կամ որևէ զույգի ձեռքեր իրարից բաժանվեն։

Չորեքշաբթի 18․08- Ռոդարիական մարզախաղեր խաղողով․

Հինգշաբթի 19․08— Խաղողից կպատրաստենք կարմիր, սպիտակ մաճառ և գինի։

Ուրբաթ 20․08— երաժշտության դաստիարակի մասնակցությամբ, կբռնենք ծիսական շուրջպար՝ «Բուլուլ», «Թամզարա» կկատարենք խաղողքաղի ծիսական երգեր` «Բաղը քաղինք», «Քաղենք խաղողը» ։

— էս մի ճութը հողի պաշտպան հրեշտակին,
— Էս մի ճութը թռչուններին,
— Էս մի ճութը մուկ—մորեխին,
— Էս մի ճութը որբին ու աղքատին,
— Էս մի ճութը անցորդին,
— էս մի ճութն էլ Արեգակին, Լուսնյակին, Լուսաստղին…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s