Հեռավար ուսուցում. 16.03 -20.03աշխատանքային նախագիծ

Անվանումը ՝

Հեռավար աշխատանքային նախագիծ

Հեռավար- առցանց ուսուցման կազմակերպման հիմք Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ

Նախատեսված է՝

2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝

Հարավային դպրոց-պարտեզի սաներ, ծնողներ, տատիկ֊պապիկներ։

Իրականացման տևողությունը՝

31.03-04.04(մեկ շաբաթ)

Նպատակ՝

Հեռավար-առցանց կրթությունը, սաների տանը մնալը տալիս է հնարավորություն ինքնուրույն կազմակերպել իր առօրյան, պարտեզի կատարած աշխատանքները իրականացնել ծնողների հետ և ամրապնդել պարտեզ-ընտանիք կապը։

Խնդիրներ՝

Ընտանիքը դառնում է երեխաների մտքերն իրագործողն ու անմիջական մասնակիցը

Ընթացքը՝

Սա շատ լավ առիթ է պարտեզ-ընտանիք համագործակցման ամրապնդման համար։

Ծնողները երեխաների հետ իրականացնում են նախատեսված աշխատանքները և տեսանկարահանում են ընթացքը, և ներկայացնում ֆիլմի տեսով։

Շաբաթվա նախագիծ

  • Տեխնոլոգիական աշխատանքներ՝

Խոհարարական աշխատանքներ, գաթա, զատկական ուտեստներ, քացրաբլիթներ։

  • Այլընտրանքային նկարչություն՝

Նկարչությունը երեխայի մոտ զարգացնում է ստեղծագործելու և երևակայելու ունակությունը։

  • Երաժշտական ընտանիք՝

Զատկական երգերի փաթեթ

«Զմփիկ զմփիկ զարինա»

«Խնկի ծառ

Զնկլիկ օրոճ

  • Մարզական ընտանիք՝

Առողջ մարմնում առողջ հոգի։Թե՛ պարտեզում, թե՛ տանը կարևոր է միշտ լինել մարզված։ Մարզվում են՝ սաներն ու ընտանիքի անդամները։

  • Հիգիենայի ստուգատես
  • Ւմ օրը
  • Մայրիկի օրագիր

Միջավայրը՝

տանը, բակում, ազատ միջավայրում։
Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում՝

բլոգում

Սոցցանցերում

Ենթակայքում