Հեռավար ուսուցում. Թոմասի Սոֆի

Հեռավար ուսուցում։ Սոֆին իր եղբայր՝ Դանիի և պապիկի հետ կատարեցին տեխնոլոգիական աշխատանք, որի արդյունքում ստացան թղթից օդային ինքնաշեն խաղալիք։Պապիկի մասնակցությունը ուղղակի հրաշալի էր, այնքան գեղեցիկ էր օգնում թոռնիկներին, որ ես էլ ուզեցա մի պահ իրենց հետ մասնակից լինել։ Շնորհակալ եմ սան-պապիկ-մայրիկ-դաստիարակ համագործակցման համար։

ԾԻԾԱ՛Ղ. Վիլյամ Սարոյան.Վերլուծություն

img-99b203d9d9d3f39ff6bbb745181e9062-v2181713772157593402.jpg

_Դուք ուզում եք, որ ես ծիծաղեմ՝, այսպես է սկսվում Սարոյանի պատմվածքներից մեկը: Դասարանի բոլոր ընկերները տուն էին գնացել, ծաղում էին և ծիծաղում, իսկ Միսս  ՈՒիսիգի խելացնոր միտքը տանջում էր նրան:

Տղան ոչինչ չէր զգում, ամեն ինչ անհրապույր ու տգեղ էր երևում: ՈՒսուցչուհին պատժել էր տղային դասաժամին ծիծաղելու համար, հիմա նա պետք է անհրապույր ծիծաղեր մեն մենակ  մեկ ժամ դասարանում նստած: Տղան զղջում էր իր արածից, ամաչում էր ուսուցչուհուց: Տղան ցանկացել էր նույնիսկ բարեկամ լինել ուսուցչուհուն, ինչ՞ու ինքը լիներ վիրավորողը: Նա զգացել էր ուսուցչուհու տարօրինակությունը, ուրեմն՝ ինչ՞ու էի ծիծաղել: Նա չի ցանկանում ծիծաղել: Տղան կարեկցանք էր զգում ուսուցչուհու հանդեպ: ՈՒսուցչուհին խնդրում էր ծիծաղել, իսկ տղան չգիտեր, թե ինչ՞ու էր դա այդպես:

Տղայի համար աշխարհի ամենահեշտ բանը ծիծաղելն էր, իսկ հիմա չի կարողանում անգամ մի փոքր քրքջալ: Ջանալով նա սկսում է ծիծաղել ու քրքջալ: Ծիծաղելու ընթացքում տղան հիշում է իրենց պատվարժան լինենու մասին, իրենց բիզնեսով զբաղվելու մասին: Ամբողջ կեղծ իրականությունը ստիպում էր նրան ծիծաղել: Նա ծիծաղել էր բոլոր այն հիմարությունների վրա, որ մարդիկ անում էին օրեցօր, ամբողջ այդ կեղծության վրա: Տղան տակավին ծիծաղում էր՝ սրտում եղած զայրույթից, վշտից ու հուսախաբությունից:

Երկար վերհիշելուց անցյալը ուսուցչուհին ասում է, որ լռի: ՈՒսուցչուհու աչքերը չոր էին, իսկ դեմքն ավելի պայծառ ու գեղեցիկ էր թվում քան երբևէ: Ուսուցչուհին սկսում է  հետաքրքրվում Բենից, հարցնում է ընտանիքից: Բենը նույպես ցանկանում էր հետաքրքրվել ուսուցչուհուց, բայց վախենում էր:

ՈՒսուցչուհին ժամանակավոր էր աշխատում, Միսս Շորբն արդեն լավ է, և նա մեկնելու էր: Բենը չգիտեր՝ ի՞նչ մտածեր, բայց գիտեր, որ շատ տխուր է: Տղան սիրում էր ուսուցրուհուն: Նա դուրս է գալիս դպրոցից և վազում դեպի գնացքքը, մտածելով լավ է, ոչ ոք ոչինչ չի իմանա, թե ի՞նչ պատահել, ինչպե՞ս է ինքը ծիծաղել ու լաց եղել:

Նա նստում է էվկալիպտի ծառի տակ՝ ամբողջ աշխարհը թվում էր տակնուվրա եղած: Ապա կրկին սկսում է լացել:

 

 

 

 

Հեռավար-առցանց ուսուցում. օր առաջին

received_4953853911231952318089115093857073.jpeg

Երկրում ստեղծված իրավիճակից ելնելով,մենք շարունակում ենք մեր ախատանքային գոծունեությունը հեռավար ուսուցմամբ:

Հեռավար-առցանց ուսուցման երկրորդ փուլի մեկնարկն տրված է:

Սան- ծնող-դաստիարակ համագործակցման արդյունքում, ընտանեկան միջավայրում իրականացնում են նախագծեր, որոնք նկարահանվում են և ներկայացնում տեսաֆիլմերի տեսքով: Շատ հաճելի է, երբ ընտանեկան նախագծերը կատարում է սիրով, որին մասնակից են դառնում, նաև ընտանիքի անդամները:

Սաները վորոշեցին շաբաթը մեկնարկել այլընտրանքային նկարչությամբ:

Վերմիշյան Արտակը քույրիկի հետ նկարում է տարբեր պարագաներով:

Վերմիշյան Արտակ

Հայրապետյան Սիլվին իր մայրիկի հետ նկարում ու գունավորում են տարբեր պատկերներ:

Հայրապետյան Սիլվի

Էվոյան Արփին արդեն մտածում է զատկական օրերի մասին և փորձում էր ձուն ներկել գուաշով, նաև իր գեղեցիկ ձայնով երգեց:

Էվոյան Արփի

Մկրտչյան Էլենը մայրիկի հետ աշխատում էր պլաստիլինով, ստացան գեղեցիկ շաղիկներ, պատրաստեցին պլաստիլինե նկար:

Մկրտչյան Էլեն