Հայրապետյան Մերի. Մայրիկի օրագիր

Մի անգամ Սիլվին նստած պանիր էր ուտում և այդ ընթացքում տատիկը հարցրեց. —Սիլվի ջան տատիկին ես սիրում թե՞ պապիկին։ Սիլվին որպեսզի այդ բարդ հարցից խուսափի պատասխանում է. — Պանիր եմ ուտում։ Այսուհետ Սիլվին այդ տեսակ հարցին միայն պատասխանում է՝ պանիր եմ ուտում։Մի անգամ էլ՝Մամա- Սիլվի ջան, այսօր ընկեր Սոնան եկե՞լ էր մանկապարտեզ։Սիլվի- Չ՛է մամա, էսօր ընկեր Սոնան գնացել էր գործի փող աշխատեր…

Հեռավար ուսուցում. Հիգիենայի ստուգատես. Օր 4-րդ

20200318_151838701206951517664491.jpg

Հարավային դպրոց-պարտեզի սաները, հեռավար-առցանց ուսուցուման շրջանակներում հանդես եկան հիգիենայի ստուգատես նախագծով։

Շատ կարևոր է, երբ վաղ հասակից հասկանում ու պահպանում են հիգիենայի կանոնները։ Ընտանեկան միջավայրում, տեսաֆիլմերի տեսքով կիսվում են իրենց իմացած գիտելիքներով։

Ալեն և Գայանե Նակաշյանները, ցույց տվեցին, թե՛ ինչպե՞ս պայքարել և զերծ մնալ տարբեր վարակներից հատկապես՝ Կորոնավիրուսի վարակից։

Նակաշյան Գայանե

Թոմասի Սոֆին իր քույրիկին ցույց է տալիս, թե՛ ինչպե՞ս է պետք լվանալ ձեռքերը, ի՞նչ սննդակարգով է պետք սնվեն, որ չհիվանդանան։

Թոմադի Սոֆի

Հայրապետյան Սիլվի

Մկրտչյան Էլենը և Մանվելյան Աննան, ցույց են տալիս ձեռքերի և ատամների լվացման և նրանց կաևորության մասին։

Մկրտչյան Էլեն

Մանվելյան Աննա

Արեգ և Գոռ Գասպարյան եղբայրները, որպես առողջ ապրելակերպ, կոփում են իրենց մարմինը, ամրացնում իմունիտետը։

Գասպարյան Գոռ

Հեռավար ուսուցում. Ծնողի կարծիք. Եղյան Արմինե

Բազմիցս անգամ լսել եմ հեռավար ուսուցման մասին, սակայն երբևիցե չեմ պատկերացրել, որ կգա մի ժամանակ ու մենք կօգտվենք այս միջոցից։ Հայտնվելով նման համաճարակային իրավիճակում, երբ երեխայիդ հետ գտնվում ես սահմանափակ պայմաններում, հասկանում ես որ հեռավար ուսուցումը իսկապես լավ տարբերակ է առաջ գնալու, անցածը կրկնելու, միմյանց հետ շփվելու և իրար ավելի լավ ճանաչելու համար։ Կատարելով հանձնարարությունները ես ամեն օր ինչ֊որ նոր բան եմ բացահայտում իմ երեխայի մոտ, ավելի լավ եմ նրան ճանաչում և ավելի շատ հիանում իմ փոքրիկով։ Այնպես որ երկու ձեռքով կողմ եմ այս մեթոդին և շատ ուրախ եմ, որ մեր կրթահամալիրը կիրառում է այն ։

Մի անգամ Արփիի քիթիկից արյուն էր եկել, երբ պապիկը տեսավ հարցրեց.
_Արփի ջան ինչու՞ է քիթիկից արյուն եկել։
Արփին պատասխանեց.
_Որովհետև քիթս ամեն տեղ խոթում եմ։