
Ամիսը՝ Մարտ 2020
Հեռավար ուսուցում. Մարզական ընտանիք. Օր 3-րդ

Այսօր հեռավար ուսուցման 3-րդ օրն է։ Սաները նախընտրել են մարզական ընտանիք նախագիծը։ Բարձր տրամադրությամբ, ոգևորված կատարեցին տարբեր վարժություններ, գլուխկոնծիներ, օղակով պտույտներ, խաղերի ձևով մարմնամարզումներ, մարզական սարքերով պարապունքներ, և ահա մարզական ընտանիք փաթեթը պատրաստ է։ Սիրով ներկայացնում ենք կատարած աշխատանքները։
Հեռավար ուսուցում. Քոչարյան Նատալի

Մարմնամարզություն խաղի տեսքով. Հեռավար ուսուցում.Մկրտչյան Էլեն

Հեռավար ուսուցում. Թոմասի Սոֆի. Մարզական ընտանիք
Հեռավար ուսուցում. Էվոյան Արփի
Հոռավար ուսուցում. Բաղդասարյան Ալիսա
Հեռավար ուսուցում. Բաղդասարյան Ալիսա

Հեռավար ուսուցում. Միջինքի գաթա. Հայրապետյան Սիլվի
Այսօր միջինքի օրն է։
Մեծ պահքն այս տարի կիսվում է մարտի 26-ին։
Հայրապետյան Սիլվին գնացել է՝ Գեղարքունիքի մարզ, իր տատիկի տուն։ Սիրով տատիկի հետ պատրաստեցին միջինքի գաթան, մեջը մետաղադրամ դրեցին, թխեցին ու հյուրասիրվեցին։

Հեռավար-առցանց ուսուցում. Տեխնոլոգիա-խոհանոց. Օր երկրորդ

Այսօր հեռավար-առցանց ուսուցման երկրորդ օրն է։ Առավոտյան սաները վաղ արդնացել, և մայրիկներին խնդրել էին տեխնոլոգիական աշխատանքների հարցում իրենց օգնեն։ Շատ հաճելի է, երբ մասնակից են դառնում մեր պապիկները, տատիկները։ Իրենց օգնությունը, մասնակցությունը շատ կարևոր դեր ունի երեխայի ներաշխարհի զարգացման վրա։
Արեգ և Գոռ Գասպարյան եղբայրները, ընտանեկան նախագծի շրջանակներում, պատրասեցին իրենց ձեռքով համեղ պիցցա, և ինձ էլ հրավիրում էին համտեսելու։ Շնորհակալ եմ հրավերքի համար, ես տեսքից էլ կշտացա ու համոզված եմ համը տեսքին գերազանցում է։ Երբ սկսվեն մեր պարտեզ հաճախումները մենք միասին պիցցա կպատրաստենք։
Այսօր միջինքի օրն է։
Մեծ պահքն այս տարի կիսվում է մարտի 26-ին։
Հայրապետյան Սիլվին գնացել է՝ Գեղարքունիքի մարզ, իր տատիկի տուն։ Սիրով տատիկի հետ պատրաստեցին միջինքի գաթան, մեջը մետաղադրամ դրեցին ու կիսելուց հետո մետաղադրամը Հայրիկին է հասել։
Մկրտչյան Էլենը, իր մայրիկի հետ պատրաստել է պլաստիլինից ծաղիկներ, որը փակցրեց թղթի վրա ու ստացվեց հրաշալի նկար ու նվիրեց իր մայրիկին։
Թոմասի Սոֆին, իր եղբայր Դանիի և իր պապիկի հետ պատրաստեցին այլընտրանքայի խաղալիք, որը պտտվում էր օդով։ Պապիկը այնքան սիրով էր մասնակցում, որ ես էլ ցանկացա մասնակից լինել նրանց աշխատանքին։
Էվոյան Արփին, այսօր իր մայրիկի օգնությամբ նկարել էր թղթի վրա թիթեռ և գունավոր փայլերով ձևավորեց։ Շատ գեղեցիկ գունազարդ թիթեռ էր ստացվել։
Բաղդասարյան Ալիսան արդեն զատիկի ծեսին է պատրաստվում։ Բժշկական փայտերով պատրաստեցին այլընտրանքային ափսե, զարդարեցին։
