Հեռավար ուսուցում.

Ամբողջ աշխարհում պայքար է գնում նոր վարակիչ հիվանդության, այսպես կոչված՝ Թագավարակի դեմ։ Ցավոք մեր երկրում նույնպես տարածում գտավ։ Եվ վարակի կանխարգելման նկատառումներից ելնելով, փակվեցին՝ բոլոր ուսումնական հաստատությունները և կիրառվեց՝ հեռավար-առցանց ուսուցում։

Առցանց ուսուցումը մեզ հնարավորություն տվեց չընդհատել և պահպանել իմացած գիտելիքներն ու գնալ առաջ։ Սաները չեն դադարում զարմացնել իրենց հնարամտություններով, տանը նստած պարապության չեն մատնվում, նկարում են, երգում, մարզվում են և ինչո՞ւ չէ՛, նաև պարում։ Որին մասնակից են դառնում ընտանիքի անդամները, որոնց մասնակցությունը ու դերը շատ կարևոր է։

Հիանալի հնարավորություն ընձեռվեց ծնող-սան-դաստիրարակ նոր շփման հարթակ ստեղծելու, համագործակցելու, ինչո՞ւ չէ, նաև մեկը մյուսին ճանաչելու ու նոր մարդկային փոխհարաբերություններ գտնելու առիթ տվեց։

Սաները իրենց նախընտրած ընտանեկան նախագծերով, տեսաֆիլմերի տեսքով, ամեն օր կատարում էին աշխատանքներ, որին սիրով մասնակից էին դառնում ընտանիքի բոլոր անդամները՝ մայրիկ, հայրիկ, տատիկ, պապիկ։ Յուրաքանչյուր օրվա աշխատանքները հրապարակվում էին՝ դաստիարակի բլոգում, Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում և իհարկե սոցցանցերում։

Էլիզաբեթ Ադիկյան. Մայրիկի օրագիր

Այս օրերին հաճախ ենք զրույցներ ունենում միասին։ Էլենը շատ վառ երևակայություն ունի, երբեմն իր տեսածը այնպես է մեկնաբանում, որ իմ մտքով երբեք չէր անցնի։ Սիրում է ուսումնասիրել, հարցեր տալ իրեն հետաքրքրող իրերի ու երևույթների մասին, շատ շուտ է ընկալում ամեն ինչ և կատարյալ հիշողություն ունի։ Երբ քնել չի ուզում միշտ բացատրում եմ, որ բալիկները պետք է քնեն , որ լուսինը գնա ու արև գա․

Մի օր, երբ համոզում էի որ քնի ՝
— Էլեն ջան քնիր, որ առավոտյան հացիկ ուտենք ու գնանք քույրիկի տուն
— Մամ , չեմ ուզում քնեմ
— Էլ ջան, որ չքնես, ո՞նց է արևը գալու
— Մամ շողերով կգա, — բացատրում է ինձ

Ստորև ներկայացնում եմ մեր բազմաթիվ զրույցներից մեկը․

Կոջոյան Սառա. Մայրիկի օրագիր

Աննա Մանվելյանը դեռ 3 տարեկան չի դարձել ու ամեն խոսում է իր ծննդյան մասին։
Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված արտակարգ դրության ու տանը մնալու շնորհիվ ես` նրա մայրիկը, այնպես, ինչպես եւ մեր ընտանիքի բոլոր մյուս անդամները Աննայի ու միմյանց հետ անցկացնելու ավելի շատ ժամանակ ունենք։
Ուզում եմ պատմել, որ Աննան այս ընթացքում ամեն օր նկարում է։ Թղթի վրա ու փակցնում պահարաններին։ Պատերին է նկարում։ Նաեւ իր ու մայրիկի, այսինքն` իմ ձեռքերին է նկարում։
Ձեռքիս նկարելուց երկու օր հետո Աննան ստուգեց ձեռք ու զարմացած ասաց.
-Հըըը, ինչի՞ ես մաքյեյ ձեյքիդ նկայը։
-Ափսեները լվանալուց մաքրվել է, — ասեցի ես։
-Ոնչինչ, նոյը կնկայեմ, — բարկացած ձայնով ու պսպղացող աչքերով ասաց նա։

Այսօր այքանը` հեռավար ուսուցման ժամանակ Աննայի արկածների մասին դեռ էլի կպատմեմ, այլ պատումներով։

Սիրով,
Աննայի մայրիկ, Սառա

Հեռավար ուսուցում. Իմ օրը. Օր 5-րդ

Այսօր մեր աշխատանքային շաբաթվա վերջին օրն է։ Սաները արդեն նկարահանել իրենց առօրյայից և ուղարկել տեսաֆիլմերը։ Ամեն մեկը ներկայացնում է իր օրը, թե ինչո՞վ են զբաղվում տանը։

Մեկը ճամփորդում է, մեկը տանը խոհանոցային աշխատանքներ է կատարում իր մայրիկի հետ, և էդպես շարունակ։ Նաև Հարավի սաները օրինակ են ծառայում այն երեխաների համար, որոնք տանը ձանձրանում են ու չգիտեն ինչո՞վ զբաղվեն այս օրերին։

Քոչարյան Նատալի

Թոմասի Սոֆի

Քոչարյան Նատալի

Հայրապետյան Սիլվի

Թոմասի Սոֆի

Սարգսյան Մարիամ