«Խաղաղության համար բաժակ բարձրացնենք»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարաններում, այսօր մեծ ոգևորությամբ նշվեց՝ «Խաղողածես» նախագիծը։ Հարավային դպրոց-պարտեզի սաները խաղողը գովերգելուց հետո միասին սկսեցին գինի պատրաստելու արարողությունը, ճզմելու գործնթացը։

Համաձայն Աստվածաշնչյան հայտնի պատմության` Հայաստանը հանդիսանում է խաղողագործության և գինեգործության բնօրրանը: Աշխարհում կան շատ հրաշալի և գեղեցիկ լեգենդներ գինու գյուտի մասին, բայց ամենահինը Աստվածաշնչյան պատմությունն է: Ըստ լեգենդի` մարդկությունը բացահայտեց գինու համը և զգաց դրա ազդեցությունը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը: Նոյին գինու պատրաստման գաղտնիքը բացահայտել էր այծը, ով կերել էր խաղողի վայրի պտուղներ և հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին: Որից հետո էլ Նոյը Արարատ լեռան լանջերին խաղող տնկեց, և վերջինիս պտուղներից էլ գինի ստացավ:

ԱՂԲՅՈՒՐԸ՝ Վիքիքաղվածք։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s