Հեռավար-առցանց ուսուցման Հաշվետվություն 16.03-20.03.2020թ

Մարտ ամիս, խենթ ու խելառ, ամիս։ Ավաղ տանն ենք։ Հիշեցի՛ Մեծն գրող՝ Հ. Սահյանի 《Գարուն է Գալիս》բանաստեղծությունը։Ձմեռը հալվել դարձել է առու,Դարձել է առու դարձել է վտակ, Արաքսի հունով նա գնում է հեռու,Գնում է, լցվում է ծովը անհատակ։Հոգնած տերևը քսելով ամպին,Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա,Արագիլն իջել Արաքսի ափին՝Հանգստանում է մի ոտքի վրա։Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,Դռները բացեք, գարուն է գալիս։Աղբյուրն աղբյուրին իր գիրկն է կանչումԻրար են փարվում հովերն արթնացան,Ծաղկունք արբած բնությունն է շնչում,Քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց,Հողն է մայրության հրճվանքից թողում,Թող որ հավիտյան միշտ ազատ մնա,Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում,Ոչ մի բույն հավքի թափուր չմնա։Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,Դռները բացեք, գարուն է գալիս։Ամբողջ աշխարհում պայքար է գնում նոր վարակիչ հիվանդության, այսպես կոչված՝ Թագավարակի դեմ։ Ցավոք մեր երկրում նույնպես տարածում գտավ։ Եվ վարակի կանխարգելման նկատառումներից ելնելով, փակվեցին՝ բոլոր ուսումնական հաստատությունները և կիրառվեց՝ հեռավար-առցանց ուսուցում։Ծաղկուն, պայծառ այս շրջանում մենք հարկադրված տանն ենք։ Սաակայն դա մեզ բացարձակապես չի խանգարում որ աշխատենք, արարենք, ստեղծագործենք։Առցանց ուսուցումը մեզ հնարավորություն տվեց չընդհատել և պահպանել իմացած գիտելիքներն ու գնալ առաջ։ Սաները չեն դադարում զարմացնել իրենց հնարամտություններով, տանը նստած պարապության չեն մատնվում, նկարում են, երգում, մարզվում են և ինչո՞ւ չէ՛, նաև պարում։ Որին մասնակից են դառնում ընտանիքի անդամները, որոնց մասնակցությունը ու դերը շատ կարևոր է։Հիանալի հնարավորություն ընձեռվեց ծնող-սան-դաստիրարակ նոր շփման հարթակ ստեղծելու, համագործակցելու, ինչո՞ւ չէ, նաև մեկը մյուսին ճանաչելու ու նոր մարդկային փոխհարաբերություններ գտնելու առիթ տվեց։Սաները իրենց նախընտրած ընտանեկան նախագծերով, տեսաֆիլմերի տեսքով, ամեն օր կատարում էին աշխատանքներ, որին սիրով մասնակից էին դառնում ընտանիքի բոլոր անդամները՝ մայրիկ, հայրիկ, տատիկ, պապիկ ։ Յուրաքանչյուր օրվա աշխատանքները հրապարակվում էին դաստիարակի բլոգում, Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում և իհարկե սոցցանցում։Հեռավար-առցանց ուսումնական առաջին շաբաթ 02.03-06.03Նախքան հեռավար-առցանց ուսուցման աշխատանքները սկսելը դաստիարակների և Նելի Արղունթյանի հետ Teams ծրագրով, կազմեցինք՝ հեռավար-առցանց ուսուցման աշխատանքային նախագիծ:Այս շաբաթը մեկնարկեցինք մարզական ընտանիք նախագծով, որտեղ սաները իրենց բակում խաղում, մարմնամարզություն էին անում, քաղաքային զբոսանքներ էին իրականացնում, Որին հաջորդեց հիգիենայի ստուգատես նախագիծը: Սաները սիրով մասնակցեցին և իրենց ընտանեկան տեսաֆիլմերի միջեցով տեղեկացնում էին վարակի կանխարգելման և հիգիենայի պահպանման տարբեր ձևեր, որոնք կարող են օգտակար լինել իրենց շրջապատող մարդկանց:Սաները տանը պարապության չէին մատնվում ու իրենց ընտանիքի անդամների՝ քույրերի, եղբայրների, մայրիկ- հայրիկների հետ հեքիաթ էին ընթերցում, որն էլ նպաստում էր ընտանեկան ջերմ մթնոլորտի ստեղծման և հաճելի ժամանց անցկացնելու միմյանց հետ: Պատմեցին իրենց առօրյայից և Ձոն մայրիկներին նվիրված տնկեցին ծաղիկներ, բանաստեղշություններ արտասանեցին, երգեցին:Շաբաթվա վերջում մայրիկերը իրենց կարծիքն պատումի տեսքով կիսվեցին մեզ հետ, որը էլ ավելի պարտավորեցրեց մեզ:Հեռավար-առցանց ուսուցման աշխատանքներԵրկուշաբթի- Մարզական ընտանիքԵրեքշաբթի-Հիգիենայի ստուգատեսՉորեքշաբթի- Հեաիաթասաց մայրիկ, տատիկՀինգշաբթի- Իմ օրըՈւրբար- «Ձոն Մայրիկին» իմ տնկած թաղարը բանաստեզծություն նվեր մայրիկինՀեռավար ուսուցում. Պատմում են սեբաստացի մայրիկները՝Աղեկյան ՄերիԷլիզաբեթ ԱդիկյանՀեռավար-առցանց ուսուցման երկրորդ շաբաթ 16.03-20.03Փորձից ելնելով, արդեն սահուն քայլերով անցանք երկրորդ շաբաթվա հեռավար- առցանց ուսուցման:Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ մի բաց նամակ ամենքինՆախքան աշխատանքային շաբաթը սկսելը, նախօրոք կազմեցինք շաբաթվա հեռավար-առցանց ուսուցման նախագիծ։Սաները հաճույքով, իրենց ընտրությամբ ընտանեկան նախագծեր էին իրականացնում: Այս անգամ արդեն, մի քանիսը իրենց մայրիկերի հետ նկարահանում էին, ինքնուրույն մոնտաժում տեսաֆիլմը, նոր փոխանցում էին մեզ, որը շատ գովելի և հաճելի է:ՈՒզում եմ շնորհակալությունս հայտնեմ բոլոր ծնողներին իրենց մասնակցության համար:Սաները այս շաբաթ սկսեցին այլընտրանքային նկարչությամբ, նկարում էին իրենց մտքի թռիչքով, ինչ ուզում էին: Երկրորդ օրը տեխնոլոգիա- խոհանոց նախագիծն էր, որտեղ սաները ակտիվ մասնակցություն ունեցան: Այդ շաբաթը արդեն հետաքրքիր էր դարձրել իր միջինքի օրով: Ամեն մեկն իր ընտանիքում օրը տոնի էր վերածել: Մյուս երեխաներն էլ աշխատում էին գունավոր թղթերով, պլաստիլինով: Շաբաթբա երրորդ օրը մարզական ընտանիք նախագիծն էր: Առավոտյան վաղ արթնացել ու իրենց մայրիկների օգնությամբ իրականացրել նախագիծը: Տունը դարձնելով մարզադահլիճ, խաղի ձևով կատարեցինէ գլուխկոնծիներ, օղակով խաղեր և տարբեր մարմնամարզություններ: Քանի որ, վիրուսային շրջան է, չորրորդ օրը սաները հիգիենայի ստուգատեսի շրջաակներում, տեսաֆիլմերի տեսքով խորհուրդ էին տալիս, թե՛ ինչպե՞ս զերծ մնալ վարակներից ու շաբաթը ամփոփեցինք իմ օրը նախագծով:Ստորև ներկայացնում եմ աշխատանքային շաբաթվա հեռավար-առցանց ուսուցման հաշվետու պատումը՝

Նաև շաբաթվա ընթացքում մայրիկները սիրով իրենց երեխաների զավեշտալի և հետաքրքիր չարաճճիությունները պատումի տեսքով կիսվեցին մեզ հետ, որի համար շատ շնորհակալ եմ։

Հեռավար-առցանց ուսուցման երրորդ շաբաթ23.03-27.03Այս շաբաթ եղել եմ արձակուրդի մեջ, սակայն մասնակցել եմ՝ գրավոր և բանավոր խոսքի մշակույթ սեմինարին, այն իրականացրեցինք հեռավար-առցանց Teams ծրագրով: Սեմինարը անցկացրեցին՝ Նելի Արղունթյանը, Մարինե Մխիթարյանը և Լիլիթ Սահակյանը։ Միասին քննարկեցինք, վերլուծեցինք Վիլիամ Սարոյանի Ծիծա՛ղ բանաստեղծությունը: Նաև շաբաթվա ընթացքում կարդացել եմ՝ Դպիրում հրատարակված՝ Մարիա Մոնթեսորի « Երեխայի տունը », «Ինչ են սովորեցնում նախակրթարանում» հոդվածները: Պատումի տեսքով ներկայացրել եմ՝ Հեռավար-առցանց գործունեության վերաբերյալ իմ պատումը Մասնակցել եմ նաև ՝« Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ինչպիս՞ին էառցանց դաստիարակը ֆլեշմոբին:Հեռավար-առցանց ուսուցման մասնակիցներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s